ՖԻՖԱ-ն ապրիլի 1-ին հրապարակել է հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Դասակարգման աղյուսակը գրեթե 8 տարվա դադարից հետո գլխավորել է Ֆրանսիայի ազգային հավաքականը։ «Եռագույնները» նախորդ անգամ առաջին տեղում եղել էին 2018թ. սեպտեմբերի 20-ի թարմացումից հետո։ Երկրորդ տեղ է նահանջել Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան։ Աշխարհի չեմպիոն Արգենտինան էլ երրորդն է։ Լավագույն տասնյակն այժմ ունի հետևյալ տեսքը. Հաջորդ թարմացումը […]
Ավելին
Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ջոնի Կարդոզոն և հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը վնասվածքներ են ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կարդոզոյի մոտ մկանային վնասվածք է ախտորոշվել, իսկ նորվեգացի Սյորլոթը քունքի հատվածում պատռվածք ունի։ «Լոս կոլչոներոսը» չի հայտնել իր ֆուտբոլիստների ապաքինման ժամկետը։ Նրանք, մեծ հավանականությամբ, բաց կթողնեն «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի հանդիպումը։ Կարդոզոն, անկախ վնասվածքից, բաց […]
Ավելին
«Ուրարտու» դուրս է եկել Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ «Այռուծները» քառորդ եզրափակիչի պատասխան խաղում 2:3 հաշվով սեփական դաշտում պարտվել են «Արարատին», բայց շարունակել են պայքարը։ Դիմակայության առաջին մրցավեճում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը հաղթել էր 3:0 հաշվով։ Պատասխան խաղում «Ուրարտուն» երկար ժամանակ հաղթում էր 2:1 հաշվով, բայց հյուրերը 88-րդ ու 90+5-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ comeback արեցին։ […]
Ավելին
Ջանլուիջի Դոնարմուման Բոնսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչի 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ փորձել է պատռել մարցակցի դարպասաապահ Նիկոլա Վասիլի հուշման թերթիկը, գրում է SportSport.ba-ն։ Հանդիպման հեռարձկման կադրում հայտնվել է այն պահը, թե ինչպես է Իտալիայի հավաքականի դարպասապահն իր խաղընկեր Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոյի չիրացրած 11-մետրանոցից հետո վերցրել գործընկերոջ […]
Ավելին
«Նոան» Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին մասնակիցն է։ Գործող գավաթակիրը մրցաշարի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում սեփական դաշտում դրամատիկ ոչ-ոքի (2:2) կորզեց «Փյունիկից»։ Դիմակայության առաջին խաղում «Նոան» հյուրընկալվելիս հաղթել էր 2:1 հաշվով։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմին 86-րդ րոպեին պարտությունից փրկեց Մարին Յակոլիշը։ Տանտերերից 31-րդ րոպեին աչքի էր ընկել Արամ Խամոյանը։ «Նռնագույնների» գոլերը խփեցին Ալեքսանդր Միլկովիչն ու […]
Ավելին
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցում է «Նոայի» դեմ։ Առաջին խաղակեսի ավելացրած 6-րդ րոպեին հեռահար, հուժկու հարվածով հիասքանչ գոլ խփեց հյուրերի կիսապաշտպան Կառլեն Հովաննիսյանը, որն առաջ մղեց «Փյունիկին»` հաշիվը դարձնելով 2:1։ Դիմակայության հաշիվն այժմ 3 3 է։ Առաջին մրցավեճում գործող գավաթակիր «Նոան» մրցակցին պարտության էր մատնել 2:1 հաշվով։ Հիշեցնենք, որ 20-ամյա […]
Ավելին
«Բավարիայի» պաշտպան Ռաֆայել Գերեյրուն կհեռանա ակումբից, հայտնում է մյունխենյան գրանդի մամուլի ծառայությունը։ Կոմղերը չեն երկարաձգի 2026թ. հուլիսի 1-ին ավարտվող պայմանագիրը։ Պորտուգալացի ֆուտբոլիստը «ռեկորդ մայսթերում» հանդես էր գալիս 2023թ. հուլիսից, 89 խաղում խփել է 12 գոլ, կատարել 8 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml View this post on Instagram A post […]
Ավելին
Լեգենդար, նախկին դարպասապահ Դինո Ձոֆը խոսել է Իտալիայի ազգային հավաքականի` աշխարհի 2026թ. առաջնության ուղեգիր չնվաճելու մասին, հայտնում է LaPresse-ն։ «Արդյունքն այն է, ինչ կա, ուստի մեկնաբանություն չունեմ։ Երեք անգամ անընդմեջ աշխարի առաջնությունը բաց թողնելը ողբերգություն է, եթե խոսենք ֆուտբոլի լեզվով։ Կարող էինք խուսափել կատարվածից, բայց չեմ ուզում խորանալ այդ հարցի շուրջ։ Գատուզոյի և Գրավինայի մասին […]
Ավելին
Պորտուգալիայի ազգային հավաքականն Ատլանտայի «Մերսեդես Բենց» ստադիոնում ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի թիմին։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի հաղթական գոլերը խփել են Ֆրանսիշկու Տրինկաուն և Ժոաու Ֆելիքսը։ Պորտուգալացիները հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնեն հունիսի 6-ին` մրցելով Չիլիի հավաքականի դեմ։ ԱՄՆ-ը տնային աշխարհի առաջնությունից առաջ ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնի` մայիսի 31-ին մրցելով Սենեգալի, իսկ հունիսի […]
Ավելին
Բրազիլիայի ազգային հավաքականն ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում ընկերական հանդիպում է անցկարցել Խորվաթիայի թիմի հետ` հաղթելով 3:1 հաշվով։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից հաշիվը բացել է «Բոտաֆոգոյի» կիսապաշտպան Դանիլոն` խփելով հավաքականում առաջին գոլը։ Խորվաթներից 84-րդ րոպեին պատասխանել է Լովրո Մայերը, սակայն 88-ին Իգոր Տիագոն աչքի է ընկել 11-մետրանոցից` նորից առաջ մղելով «պենտակամպիոններին»։ «Բորնմութի» հարձակվողը նույնպես ազգային թիմում բացել […]
Ավելին
1 29 30 31 32 33 2,315

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026