Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 6:0 հաշվով ջախջախեց Մադրիդի «Ռեալին»։ Դիմակայության առաջին խաղում էլ «բլաուգրանայի» կանանց թիմը հաղթել էր 6:2 հաշվով։ Կատալոնական գրանդից պատասխան մրցավեճում դուբլ գրանցեց Կարոլինե Գրեմ-Հանսենը, Ալեքսիա Պուտելիասը, Իռեն Պարեդեսը, Էվա Պայորն ու Էսմե Բրյուգտսը։ «Բարսելոնան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 12:2 հաշվով, դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, […]
Ավելին
ՖԻՖԱ-ն ապրիլի 1-ին հրապարակել է հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Դասակարգման աղյուսակը գրեթե 8 տարվա դադարից հետո գլխավորել է Ֆրանսիայի ազգային հավաքականը։ «Եռագույնները» նախորդ անգամ առաջին տեղում եղել էին 2018թ. սեպտեմբերի 20-ի թարմացումից հետո։ Երկրորդ տեղ է նահանջել Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան։ Աշխարհի չեմպիոն Արգենտինան էլ երրորդն է։ Լավագույն տասնյակն այժմ ունի հետևյալ տեսքը. Հաջորդ թարմացումը […]
Ավելին
Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ջոնի Կարդոզոն և հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը վնասվածքներ են ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կարդոզոյի մոտ մկանային վնասվածք է ախտորոշվել, իսկ նորվեգացի Սյորլոթը քունքի հատվածում պատռվածք ունի։ «Լոս կոլչոներոսը» չի հայտնել իր ֆուտբոլիստների ապաքինման ժամկետը։ Նրանք, մեծ հավանականությամբ, բաց կթողնեն «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի հանդիպումը։ Կարդոզոն, անկախ վնասվածքից, բաց […]
Ավելին
«Արսենալը» և Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված են «Բայերի» հարձակվող Քրիստիան Կոֆանի ծառայություններով, տեղեկացնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ «Զինագործների» սկաուտները տպավորված են կամերունցի ֆուտբոլիստի խաղով։ Լոնդոնյան գրանդի ներկայացուցիչները նրա մրցելույթը հետևել են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Արսենալի»` «Բայերի» դեմ երկու մրցավեճում (1:1 և 2:0)։ «Ռեալը» նույնպես դիտարկում է 19-ամյա հարձակվողին ձեռք բերելու տարբերակը։ Երիտասարդ ֆուտբոլիստին իրենց կազմում […]
Ավելին
Պորտուգալիայի ազգային հավաքականն Ատլանտայի «Մերսեդես Բենց» ստադիոնում ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի թիմին։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի հաղթական գոլերը խփել են Ֆրանսիշկու Տրինկաուն և Ժոաու Ֆելիքսը։ Պորտուգալացիները հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնեն հունիսի 6-ին` մրցելով Չիլիի հավաքականի դեմ։ ԱՄՆ-ը տնային աշխարհի առաջնությունից առաջ ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնի` մայիսի 31-ին մրցելով Սենեգալի, իսկ հունիսի […]
Ավելին
Բրազիլիայի ազգային հավաքականն ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում ընկերական հանդիպում է անցկարցել Խորվաթիայի թիմի հետ` հաղթելով 3:1 հաշվով։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից հաշիվը բացել է «Բոտաֆոգոյի» կիսապաշտպան Դանիլոն` խփելով հավաքականում առաջին գոլը։ Խորվաթներից 84-րդ րոպեին պատասխանել է Լովրո Մայերը, սակայն 88-ին Իգոր Տիագոն աչքի է ընկել 11-մետրանոցից` նորից առաջ մղելով «պենտակամպիոններին»։ «Բորնմութի» հարձակվողը նույնպես ազգային թիմում բացել […]
Ավելին
Արգենտինայի ազգային հավաքականն ընկերական խաղում 5:0 հաշվով ջախջախել է Զամբիայի թիմին։ «Ալբիսելեստեից» մեկական գոլ են խփել Խուլիան Ալվարեսը, Լիոնել Մեսին, Նիկոլաս Օտամենդին, Վալենտին Բարկոն, իսկ մրցակցի պաշտպան Դոմինիկ Չանդան գրավել է սեփական դարպասը։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը նախքան աշխարհի առաջնության մեկնարկը դեռ նոր ընկերական խաղեր նախատեսած չունի։ Աշխարհի գործող չեմպիոնը Մունդիալ-2026-ում պայքարը կսկսի հունիսի 17-ին` […]
Ավելին
Ֆուտբոլի աշխարհի 2026թ. առաջնությունում հայտնի դարձան վերջին 6 մասնակիցները` ձևավորելով բոլոր խմբերը։ Խումբ A – Չեխիա, Մեքսիկա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Հարավային Կորեա։ Խումբ B – Շվեյցարիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կանադա, Կատար։ Խումբ C – Շոտլանդիա, Բրազիլիա, Հայիթի, Մարոկկո։ Խումբ D – Թուրքիա, Պարագվայ, ԱՄՆ, Ավստրալիա։ Խումբ E – Գերմանիա, Էկվադոր, Կոտ դ’Իվուար, Կյուրասաո։ Խումբ F – […]
Ավելին
«Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելիան կարող է վերադառնալ Իսպանիա, հաստատում է Diaro As-ը։ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Կուկուրելիան հաջորդ ամռանը կլինի մադրիդյան գրանդի տրանսֆերային գլխավոր նպատակը, սակայն «ազնվականները» մտադիր չեն բաժանվել իսպանացի ֆուտբոլիստից։ «Ռոխիբլանկոսը», բացի Կուկուրելիայից, ձախ պաշտպանի դիրքի ամրապնդման համար դիտարկում է նաև Կառլոս Ռոմերոյի («Էսպանյոլ»), Մաքսիմիլիանո Արաուխոյի («Սպորտինգ Լիսաբոն»), Նաթանիել Բրաունի […]
Ավելին
«Օսասունայի» վինգեր Վիկտոր Մունյոսը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Diario Sport-ը։ 22-ամյա ֆուտբոլիստի ու Պամպլոնան ներկայացնող ակումբի միջև գործող պայմանագրով նրա հրաժարագինը 40 միլիոն եվրո է, բայց ֆինանսական խնդիրների պատճառով «բլաուգրանան» կփորձի նվազեցնել գումարի չափը։ Մունյոսին «Բարսելոնա» տեղափոխվել փորձում են համոզել նաև Իսպանիայի ազգային հավաքականում կատալոնական գրանդի ֆուտբոլիստները։ Երիտասարդ եզրայինը վերջերս նորամուտը նշեց «ֆուրիա […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026