Ռոնալդուի «Ալ Նասրը» չեմպիոնությունը չամրագրեց դարպասապահի` 90+8-ին գրանցած ինքնագոլի պատճառով 🎥
Ռոնալդուի «Ալ Նասրը» չեմպիոնությունը չամրագրեց դարպասապահի` 90+8-ին գրանցած ինքնագոլի պատճառով 🎥
13/05/2026 - 01:13

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 32-րդ տուրի կենտրոնական խաղում «Ալ Նասրը» սեփական դաշտում ոչ-ոքի (1:1) գրանցեց «Ալ Հիլալի» հետ։

Տանտերերը 37-րդ րոպեին Մոհամեդ Սիմականի խփած գոլի շնորհիվ բացեցին հաշիվը։

Մրցակիցը պարտությունից խուսափեց միայն 90+8-րդ րոպեին. ինքնագոլ գրանցեց դարպասապահ Բենտոն` օդային փոխանցումից հետո չկարողանալով ֆիքսել գնդակը։

«Ալ Նասրը» 83 միավորով առաջին տեղում է։ Ժորժե Զեժուշի գլխավորած թիմը հաղթանակ դեպքում առաջնության ավարտից մեկ տուր առաջ կամրագրեր չեմպիոնությունը։

«Ալ Հիլալը» 78 միավորով երկրորդն է, որը, առաջատարի համեմատ, մեկ հանդիպում պակաս է անցկացրել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026