«Սպորտինգը» ակումբի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը կիրականցի 📸
«Սպորտինգը» ակումբի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը կիրականցի 📸
13/05/2026 - 16:32

«Բրագայի» կիսապաշտպան Ռոդրիգո Սալասարը կտեղափոխվի Լիսաբոնի «Սպորտինգ», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ակումբներն ամբողջական համաձայնության են հասել. գործարքը կարժենա 30 միլիոն եվրո։

Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։

Transfermarkt-ի տվյալներով` Սալասարի տեղափոխությունը կդառնա «Սպորտինգի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն ու կգերազանցի Մանուել Ուգարտեի ռեկորդը, որին լիսաբոնյան ակումբը 2021թ. հունվարին «Ֆամիլիկաոյից» ձեռք էր բերել 24,5 միլիոն եվրոյով։

Ռոդրիգո Սալասարը «Բրագայում» հանդես էր գալիս 2023թ. հուլիսից, 126 խաղում խփել է 39 գոլ, կատարել 27 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026