Բրազիլիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա խաղերի համար

Բրազիլիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա խաղերի համար

04/03/2024 - 23:41

Բրազիլիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են մասնակցելու` առաջիկա խաղերին։

«Պենտակամպիոնների» գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Էդերսոն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Բենտո («Ատլետիկո Պարանաենսե»), Ռաֆայել («Սան Պաուլո»)

Պաշտպաններ – Դանիլո («Յուվենտուսի», Իտալիա), Յան Կոուտո («Ժիրոնա», Իսպանիա), Այրթոն Լուկաս («Ֆլամենգո»), Վենդել («Պորտու», Պորտուգալիա), Լուկաս Բերալդո, Մարկինիոս (երկուսն էլ` ՊՍԺ, Ֆրանսիա), Գաբրիել («Արսենալ», Անգլիա), Մուրիլո («Պալմեյրաս»)

Կիսապաշտպաններ – Անդրե («Ֆլումինենսե»), Անդրեաս Պերեյրա («Ֆուլհեմ», Անգլիա), Բրունո Գիմարայես («Նյուքասլ», Անգլիա), Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Դուգլաս Լուիս («Ասթոն Վիլա», Անգլիա), Ժոաո Գոմես («Վուլվերհեմփթոն», Անգլիա), Լուկաս Պակետա («Վեսթ Հեմ», Անգլիա), Պաբլո Մայա («Սան Պաուլո»)

Հարձակվողներ – Էնդրիկ («Պալմեյրաս»), Գաբրիել Մարտինելի («Արսենալ»), Ռաֆինիա («Բարսելոնա», Իսպանիա), Վինիսիուս, Ռոդրիգո (երկուսն էլ` «Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Սավիո («Ժիրոնա», Իսպանիա), Ռիշարլիսոն («Տոտենհեմ», Անգլիա)

Նշենք, որ Ռաֆայելը, Լուկաս Բերալդոն, Մուրիլոն, Պաբլո Մայան և Սավիոն առաջին անգամ են հրավիրվել Բրազիլիայի հավաքական։

Հավելենք, որ Բրազիլիայի հավաքականը մարտի 23-ին և 27-ին ընկերական հանդիպում կանցկացնի նախ Անգլիայի, ապա` Իսպանիայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023