Բարսելոնան համառ պայքարում հաղթեց Ատլետիկոյին` ևս մեկ քայլով մոտենալով չեմպիոնությանը🎥

Բարսելոնան համառ պայքարում հաղթեց Ատլետիկոյին` ևս մեկ քայլով մոտենալով չեմպիոնությանը🎥

23/04/2023 - 19:59

Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բլաուգրանային» հաղթանակ պարգևեց 44-րդ րոպեին Ֆերրան Տորեսի խփած միակ գոլը։

Այսպիսով, «Բարսելոնան» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո Խավիի թիմը վաստակեց 76 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Կապտնառնագույնները» մոտակա հետապնդող «Ռեալ Մադրիդին» գերազանցում են 11 միավորով։

«Ատլետիկո Մադրիդը», 60 միավորով, 3-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023