Author Archives: Miqayel

Հարավային Կորեա – Պորտուգալիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

ԱԱ-2022-ի H խմբի 3-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը կմրցի Հարավային Կորեայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջինի լրատվական ալիք» հեռուստաընկերությունով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Գանա – Ուրուգվայ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

ԱԱ-2022-ի H խմբի 3-րդ տուրում Ուրուգվայը կմրցի Գանայի դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերությունով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Ռոդրին դարձել է ԱԱ-ների պատմության` մեկ խաղում ամենաշատ փոխանցում կատարած ֆուտբոլիստը

ԱԱ-2022-ի E խմբի 3-րդ տուրում Իսպանիայի հավաքականը 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց Ճապոնիայի դեմ խաղում։ «Ֆուրիա ռոխայի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցել է նաև կիսապաշտպան Ռոդրին։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, 26-ամյա ֆուտբոլիստը «սամուրայների» դեմ խաղում կատարել է 215 փոխանցում, որից 204-ը` ճշգրիտ։ Աղբյուրի փոխանցմամբ` Ռոդրին դարձել է աշխարհի առաջնությունների պատմության` մեկ խաղում ամենաշատ փոխանցում կատարած ֆուտբոլիստը։ […]

Ճապոնիան Իսպանիայի դեմ խաղում անհավանական քիչ է տիրել գնդակին 📸

ԱԱ-2022-ի E խմբի 3-րդ տուրում Ճապոնիան 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց Իսպանիայի նկատմամբ։ «Սամուրայներն» այդ խաղում անհավանական քիչ են տիրել գնդակին։ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում նշված է, որ Ճապոնիան այդ խաղում գնդակով եղել է միայն ժամանակի 14, իսկ Իսպանիան` 78%-ը։ Մնացած 8%-ի ժամանակ էլ գնդակն եղել է ընթացքի մեջ։ Ինչպես տեղեկացնում է Opta Analyst-ը, սա աշխարհի […]

Պեդրի. «Ես հետևում էի հաշիվներին և գիտեի, որ Իսպանիան դուրս է մնում և պետք է գոլ խփենք»

ԱԱ-2022-ի E խմբի 3-րդ տուրում Իսպանիայի հավաքականը 1:2 հաշվով զիջեց Ճապոնիային։ Հանդիպումից հետո տպավորություններով է կիսվել «ֆուրիա ռոխայի» կիսապաշտպան Պեդրին. «Ճապոնիան մեծ ինտենսիվությամբ էր խաղում։ Մենք ստիպված էինք արագ գործել, ինչի հետևանքով էլ շատ սխալներ թույլ տվեցինք։ Անձամբ ես հետևում էի հաշիվներին (Խմբ.` նկատի ունի զուգահեռաբար ընթացող Կոստա Ռիկա – Գերմանիա (2:4) հանդիպումը) և գիտեի, […]

Մանուել Նոյերը դարձել է ԱԱ-ների պատմության ընթացքում ամենաշատ հանդիպում անցկացրած դարպասապահը

ԱԱ-2022-ի E խմբի 3-րդ տուրում Գերմանիայի հավաքականը 4:2 հաշվով հաղթեց Կոստա Ռիկային։ «Բունդեսմանշֆթի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև դարպասապահ Մանուել Նոյերը։ Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը, Նոյերն աշխարհի առաջնությունների շրջանակում անցկացրել է 19-րդ հանդիպումը` դառնալով մրցաշարի պատմության ամենաշատ հանդիպման մասնակցած դարպասապահը։ 36-ամյա դարպասապահը շրջանցել է Կլաուդիո Տաֆարելին (Բրազիլիա) և Զեպ Մայերին (Գերմանիա), ովքեր անցկացրել […]

ԱԱ-2022. Հայտնի դարձան 1/8 եզրափակիչի 5-րդ ու 6-րդ զույգերը

ԱԱ-2022-ի շրջանակում դեկտեմբերի 1-ին կայացան E և F խմբերի վերջին` 3-րդ տուրի հանդիպումները։ Վերոնշյալ խմբերի մրցաշարային աղյուսակները վերջնական ստացան հետևյալ տեսքը. E խումբ Ճապոնիա – 6 միավոր Իսպանիա – 4 միավոր Գերմանիա – 4 միավոր Կոստա Ռիկա – 3 միավոր F խումբ Մարոկկո – 7 միավոր Խորվաթիա – 5 միավոր Բելգիա – 4 միավոր Կանադա […]

Կեյլոր Նավասի անհավանական սեյվը Գերմանիայի դեմ խաղում 🎥

ԱԱ-2022-ի E խմբի 3-րդ տուրում Կոստա Ռիկայի հավաքականը 2:4 հաշվով զիջեց Գերմանիային։ Հանդիպման հերոս դարձավ կոստառիկացիների դարպասապահ Կեյլոր Նավասը, ով կատարեց 7 սեյվ։ Հատկապես տպավորիչ էր 35-ամյա դարպասապահի` 76-րդ րոպեին կատարած սեյվը, երբ «բունդեսմանշաֆթի» հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգի հարվածից հետո գնդակը հեռացրեց դեմքով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Դրամա E խմբում. Գերմանիան նույնպես վերադառնում է տուն. Ճապոնիան ու Իսպանիան 1/8 եզրափակիչում են 🎥

ԱԱ-2022-ի E խմբի 3-րդ տուրում Գերմանիայի հավաքականը մրցեց Կոստա Ռիկայի դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց «բունդմանշաֆթի» բացահայտ առավելության պայմաններում, ինչի արդյունքում արդեն 10-րդ րոպեին Հանսի Ֆլիկի թիմը Սերժ Գնաբրի ջանքերով բացեց խաղի հաշիվը։ Թվում էր` գերմանացիների արագ գոլից հետո գնդակները մեկը մյուսի հետևից հայտնվելու են Կեյլոր Նավասի դարպասում, սակայն, չնայած «բունդեսմանշաֆթն» ուներ բազում […]

Մորատան Իսպանիայի հավաքականի կազմում 72 տարվա վաղեմության ցուցանիշ է կրկնել

ԱԱ-2022-ի E խմբի 3-րդ տուրում Իսպանիայի հավաքականը մրցում է Ճապոնիայի դեմ։ «Ֆուրիա ռոխայի» կազմից 11-րդ րոպեին աչքի ընկավ Ալվարո Մորատան` բացելով հանդիպման հաշիվը։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, 30-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է միայն երկրորդ ֆուտբոլիստն, ով աշխարհի առաջնության իր մեկնարկային երեք խաղերում էլ դարձել է գոլի հեղինակ` մրցակիցների դարպասն ուղարկելով 3 գնդակ։ Աղբյուրի […]

1 980 981 982 983 984 2,105