Author Archives: Miqayel

Դրամա Թուրինում. Յուվենտուսը 90+7-րդ րոպեին խուսափեց պարտությունից Սևիլիայի դեմ խաղում🎥

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Սևիլիան» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում հյուընկլավելիս րցեց «Յուվենտուսի» դեմ։ Հանդիպման մեծ մասում անդալուսական ակումբն ուներ խաղային շոշափելի առավելություն և 26-րդ րոպեից Յուսեֆ Էն-Նեսիրիի խփած գոլի շնորհիվ հաղթում էր 1:0 հաշվով։ Թվում էր` Խոսե Լուիս Մենդիլիբարի թիմը հաղթանակ կտոնի, սակայն 90+7-րդ րոպեին «բյանկոներիներն» անկյունայինի խաղարկունից հետո ոչ-ոքի կորզեցին. աչքի ընկավ կենտրոնական պաշտպան […]

Կայացել է Ասիայի գավաթի 2023 թ. խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը

Այսօր` մայիսի 11-ին, Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացել է Ասիայի գավաթի 2023 թ. խաղարկության վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. Խումբ A – Կատար, Չինաստան, Տաջիկստան, Լիբանան Խումբ B – Ավստրալիա, Ուզբեկստան, Սիրիա, Հնդկաստան Խումբ C – Իրան, ԱՄԷ, Հոնգկոնգ, Պաղեստին Խումբ D – Ճապոնիա, Ինդոնեզիա, Իրաք, Վիետնամ Խումբ E – Հվ. Կորեա, Մալազիա, Հորդանան, Բահրեյն […]

Ջերարդ. «Միլանի խաղն այնքան հեռու է ՉԼ կիսաեզրափակիչի մակարդակից»

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Միլանը» 0:2 հաշվով պարտվեց «Ինտերին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել նաև «Լիվերպուլի» լեգենդար նախկին ավագ Սթիվեն Ջերարդը. ««Միլանի» խաղն այնքան հեռու է Չեմպիոնների լիգայի մակարդակից, ինչը շատ վախեցնող է։ Նրանք նման էին խաղացողների փնջի և չէին գործում միասնական։ Մարզիչը պետք է գլուխը կոտրի` խնդիրը լուծելու համար։ «Միլանի» սիրտը խաղադաշտում […]

Մխիթարյանը դարձել է ՉԼ կիսաեզրափակիչում գոլի հեղինակ դարձած 7-րդ ամենատարեց ֆուտբոլիստը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» 2:0 հաշվով հաղթեց «Միլանին»։ «Ներաձուրիների» երկրորդ գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը։ Ինչպես հայտնում է OptaPaolo-ն, Մխիթարյանը «Միլանի» դարպասը գրավել է 34 տարեկան և 109 օրական հասակում` դառնալով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գոլ խփած 7-րդ ամենատարեց ֆուտբոլիստը։ Ի դեպ, վերոնշյալ խաղում Էդին Ջեկոն էլ «ռոսոներիների» դարպասը գրավել է 37 տարեկան և 54 […]

Մխիթարյանը գրեթե 10 տարի անց կրկին գոլի հեղինակ դարձավ ՉԼ փլեյ-օֆֆ փուլում 🎥

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» 2:0 հաշվով հաղթեց «Միլանին»։ «Ներաձուրիների» երկրորդ գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանն` աչքի ընկնելով 11-րդ րոպեին։ 34-ամյա կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայում խփեց իր կարիերայի 7-րդ գոլը։ Հատկանշական է, որ հայազգի ֆուտբոլիստը գրեթե 10 տարի անց կրկին գոլի հեղինակ դարձավ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում։ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում վերջին գոլը խփել էր 2014 […]

Թոմորի. «Հիասթափված ենք, բայց դեռ կարող ենք շտկել իրավիճակը»

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Միլանը» 0:2 հաշվով պարտվեց «Ինտերին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «ռոսոներիների» կենտրոնական պաշտպան Ֆիկայո Թոմորին. «Պետք է հավատանք, որ կարող ենք դուրս գալ եզրափակիչ։ Մենք հիասթափված ենք, սակայն սա դիմակայության միայն առաջին կեսն է։ Գիտենք, որ «Ինտերը» շատ ուժեղ է, սակայն եթե մեր առավելագույնին մոտ խաղ ցուցադրենք, խնդիրներ կստեղծենք […]

Մխիթարյան. «Հաղթանակը նաև իմ խաղընկերների վաստակն է, այլ ոչ թե միայն իմ»

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Միլանին»։ «Ներաձուրիների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 11-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։ Հանդիպումից հետո հայազգի ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով. «Առաջին իսկ րոպեներից այս խաղը հաղթելու մեծ ցանկություն ունեինք, ինչը ցույց տվեցինք հանդիպման մեկնարկում, որը շարունակեցինք երկրորդ խաղակեսում և հաջողության հասանք։ Իմ խաղընկերները […]

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց Միլան – Ինտեր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ 📸

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Միլանին»։ «Ներաձուրիների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 11-րդ դարձավ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 2:0 հաշիվը։ Հանդիպումից հետո Մխիթարյանն ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Նշենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը դաշտում անցկացրեց 63 րոպե, կատարեց 19 ճշգրիտ փոխանցում (95%) և 2 դիպուկ հարված, 4 անգամ […]

Ճակատամարտ «Սան Սիրոյում». Ինտերը հիանալի խաղով հաղթեց Միլանին🎥

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Սան Սիրո» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Միլանն» ու «Ինտերը»։ «Ներաձուրիները» պարզապես շոկային մեկնարկ էին պատրաստել «ռոսոներիների» համար, ովքեր արդեն 11-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 2:0 հաշվով։ Նախ 8-րդ րոպեին հաշիվը բացեց Էդին Ջեկոն, ապա 11-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը։ Հետագայում էլ երկու ակումբները հաշվի մեջ փոփոխություն մտցնելու […]

Ինտերն առաջին կեսից երկու գնդակի տարբերությամբ հաղթում է Միլանին🎥

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցում է «Միլանի» դեմ։ Առաջին կեսից հետո «ներաձուրիները» հաղթում են 2:0 հաշվով. գոլի հեղինակ են դարձել Էդին Ջեկոն ու Հենրիխ Մխիթարյանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 844 845 846 847 848 2,107