Կայացել է Ասիայի գավաթի 2023 թ. խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը

Կայացել է Ասիայի գավաթի 2023 թ. խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը

11/05/2023 - 15:43

Այսօր` մայիսի 11-ին, Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացել է Ասիայի գավաթի 2023 թ. խաղարկության վիճակահանությունը։

Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.

Խումբ A – Կատար, Չինաստան, Տաջիկստան, Լիբանան

Խումբ B – Ավստրալիա, Ուզբեկստան, Սիրիա, Հնդկաստան

Խումբ C – Իրան, ԱՄԷ, Հոնգկոնգ, Պաղեստին

Խումբ D – Ճապոնիա, Ինդոնեզիա, Իրաք, Վիետնամ

Խումբ E – Հվ. Կորեա, Մալազիա, Հորդանան, Բահրեյն

Խումբ F – Սաուդյան Արաբիա, Թաիլանդ, Ղրղզստան, Օման

Հավելենք, որ նախապես որոշված էր, որ մրցաշարը 2023 թ. հունիսի 16 – հուլիսի 16-ը պետք է անցկացվեր Չինաստանում, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով 2022 թ. մայիսին որոշում կայացվեց այն տեղափոխել Կատար, որը կկայանա 2024 թ. հունվարի 12-ից փետրցարի 10-ը։

Նշենք, որ մրցաշարի գործող հաղթողը հենց Կատարի հավաքականն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023