Author Archives: Miqayel

Ջեք Գրիլիշը ծանր վնասվածք է ստացել` երկար ժամանակով շարքից դուրս մնալով 📸

«Էվերթոնի» վինգեր Ջեք Գրիլիշը ոտքի սթրեսային կոտրվածք է ստացել, հաստարում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Անգլիացի ֆուտբոլիստի ապաքինման համար անհրաժեշտ կլինի 3 ամիս։ 30-ամյա եզրայինը մերսիսայդյան ակումբում վարձավճարով հանդես է գալիս 2025թ. օգոստոսից` 22 խաղում գրանցելով 2 գոլ ու 6 ասիստ։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Սիթիին»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի […]

Պաշտոնական. «Արարատ-Արմենիան» սենեգալցի նորեկ ունի 📸

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է ստորագրել սենեգալցի հարձակվող Ալիուն Նդուրի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 28-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը բելգիական «Զյուլտե Վարեգեմն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2022թ. սեպտեմբերից, 58 խաղում խփել է 12 գոլ, կատարել 6 ասիստ։ Նդուրը նախկինում խաղացել է նաև նորվեգական ակումբներում` «Հյոգեսունում», «Սոգնդալում», «Քրիստիանսունդում» ու «Ֆլուրոյում»։ Նա Նորվեգիայի բարձրագույն առաջնությունում մասնակցել […]

«Աստծո վերջին նախազգուշացումը». Ռոնալդուի արձանը վանդալիզմի է ենթարկվել 🎥

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է երիտասարդ մի տղամարդ Պորտուգալիայի Ֆունշալ քաղաքում փորձել այրել Կրիշտիանու Ռոնալդուի արձանը։ Տղամարդը «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի թանգարանի առջև տեղադրված արձանի վրա դյուրավառ նյութ է լցրել, այնուհետև կրակայրիչով վառել այն։ Երիտասարդը գործողությունից հետո ռեփ ժանրի երգ է միացրել` սկսելով պարել։ Տեսանյութը սոցցանցերում հրապարակել է «zaino.tcc.filipe» անունով օգտատերը` կցելով հետևյալ […]

ՉԼ. «Տոտենհեմը» վստահ խաղով հաղթել է «Բորուսիային» 🎥

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Տոտենհեմը» Լոնդոնում 2:0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ «Խթաններից» մեկական գոլ խփել են թիմի ավագ Քրիստիան Ռոմերոն ու Դոմինիկ Սոլանկեն։ Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմից երկու ասիստ է կատարել Վիլսոն Օդոբերը։ Գերմանական ակումբը 24-րդ րոպեից` Դանիել Սվենսոնի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։ «Տոտենհեմը» 14 միավորով բարձրացել է 4-րդ տեղ` […]

ՉԼ. «Սպորտինգը» շոկի ենթարկեց ՊՍԺ-ին` հաղթանակ կորզելով 90-րդ րոպեին 🎥

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում Լիսաբոնի «Սպորտինգը» սեփական դաշտում անսպասելի հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ։ Պորտուգալիայի չեմպիոնից դուբլ գրանցեց Լուիս Սուարեսը։ Կոլումբացի հարձակվողը հաղթական գոլը խփեց 90-րդ րոպեին։ Մրցաշարի տիտղոսի գործող դափնեկրից 79-րդ րոպեին մրցակցի դարպասը հիասքանչ հարվածով գրավեց Խվիչա Կվարացխելիան։ Ռուի Բորժեշի գլխավորած թիմը 13 միավորով բարձրացավ 6-րդ տեղ։ ՊՍԺ-ն նույնքան միավորով 5-րդն է։ […]

Պաշտոնական. Մարկ-Անդրե Տեր Շտեգենը` «Ժիրոնայի» ֆուտբոլիստ 📸

«Բարսելոնայի» ավագ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը տեղափոխվել է «Ժիրոնա», հաստատում է «բլանկիվերմելսի» պաշտոնական կայքը։ «Ժիրոնան» մինչև 2026թ. հուլիսի 1-ը վարձակալել է գերմանացի դարպասապահին։ Վարձակալության ավարտին կատալոնական ակումբը չի ունենա 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու պայմանագրային իրավունք։ Տեր Շտեգենը «Բարսելոնայում» հանդես էր գալիս 2024թ. հուլիսից, 423 խաղից 176-ում դարպասն անառիկ է պահել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]

Էմի Մարտինեսը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիամո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել «Ինտերում», գրում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Ներաձուրին» կապվել է արգենտինացի դարպասապահի հետ` քննարկելու հավանական տրանսֆերի մանրամասները։ Միլանյան գրանդը Մարտինեսին դիտարկում է որպես Յան Զոմերի փոխարինող։ Շվեյցարացի դարպասապահի պայամնագիրը կսպառվի 2026թ. հուլիսի 1-ին։ Կողմերը նոր համաձայնագրի կնքման հարցում չեն կարողանում համաձայնության հասնել։ Մարտինեսը կողմ է […]

Ժեզուսի վերադարձը! «Արսենալը» Միլանում հաղթեց «Ինտերին» 🎥

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Արսենալը» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Ինտերին»։ «Զինագործներից» դուբլ գրանցեց Գաբրիել Ժեզուսը։ Բրազիլացի հարձակվողը Չեմպիոնների լիգայում նախորդ գոլը խփել էր 2023թ. նոյեմբերի 29-ին` գրավելով ֆրանսիական «Լանսի» դարպասը։ Լոնդոնյան գրանդից աչքի ընկավ նաև Վիկտոր Դյոկերեշը, իսկ «ներաձուրիի» գոլը խփեց Պետար Սուչիչը։ Միլանյան գրանդից հանդիպմանը հայտավորված էր նաև […]

ՉԼ. «Ռեալը» կատարյալ խաղով ջախջախեց «Մոնակոյին» 🎥

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 6:1 հաշվով ջախջախեց «Մոնակոյին»։ «Արքայական» ակումբից տպավորիչ հանդիպում անցկացրեց Վինիսիուսը` գրանցելով 1 գոլ ու 2 ասիստ։ Ալվարո Առբելոայի գլխավորած թիմից դուբլ ձևակերպեց Կիլիան Մբապեն, աչքի ընկան նաև Ֆրանկո Մաստանտուոնոն ու Ջուդ Բելինգեմը, իսկ մրցակցի պաշտպան Թիլո Կերերը գրավեց սեփական դարպասը։ Մոնեգասկյան ակումբի հեղինակության գնդակը խփեց […]

«Ինտերի» կիսապաշտպանի հիասքանչ «կրակոցը» «Արսենալի» դեմ խաղում 🎥

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում մրցում է «Արսենալի» դեմ։ «Ներաձուրիից» 18-րդ րոպեին հեռահար հուժկու հարվածով հիասքանչ գոլ խփեց թիմի նորեկ Պետար Սուչիչը` հաշիվը դարձնելով 1:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

1 77 78 79 80 81 2,103