Author Archives: Miqayel

«Ման. Սիթին» Պրեմիեր լիգայում 2026-ին տարավ առաջին հաղթանակը 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տնային խաղում 2:0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։ «Քաղաքաբնակների» հաղթական գոլերը խփեցին Օմար Մարմուշն ու Անտուան Սեմենյոն։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայում տարավ 2026-ի առաջին հաղթանակը։ Մանկունիական գրանդը ներքին առաջնության նախորդ չորս խաղերից երեքն ավարտել էր ոչ-ոքի, մեկը պարտվել էր։ «Սիթին» 46 միավորով երկրորդ տեղում է, «Վուլվզը»` 8 միավորով […]

«Բավարիայի» ֆիասկոն! Մյունխենյան գրանդը սենսացիոն պարտություն կրեց 🎥

Գերմանիայի Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Աուգսբուրգից»։ «Ռեկորդ մայսթերից» 23-րդ րոպեին հաշիվը բացեց Հիրոկի Իտոն, սակայն խաղավերջում հյուրերն անսպասելի երկու գոլ խփեցին` տանելով կամային հաղթանակ. 75-րդ րոպեին աչքի ընկավ Արթուր Չավեսը, իսկ 81-ին` Ան-Նոա Մասանգոն։ «Աուգսբուրգը» «Բավարիային» հյուրընկալվելիս նախորդ անգամ հաղթել էր 2015թ. մայիսի 9-ին` Բունդեսլիգայի հերթական […]

Զախարյանը կարող է հեռանալ «Ռեալ Սոսիեդադից»

«Ռեալ Սոսիեդադի» գլխավոր մարզիչ Պելեգրինո Մատարացոն հույսեր չի կապում ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ, սոցցանցերում գրում է լրագրող Մարկո Անտոնիո Սանդեն։ Հայ կիսապաշտպանը հայտնվել է ակումբի այն ֆուտբոլիստների ցանկում, որոնք, մեծ հավանականությամբ, շուտով կլքեն «Սոսիդադը»։ Մատարացոն առանձնազրույց է ունեցել այդ ֆուտբոլիստների, այդ թվում` Զախարյանի հետ։ Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստից բացի, բասկյան ակումբը կարող են լքել […]

Մխիթարյանը երկար դադարից հետո գոլ խփեց. «Ինտերը» ջախջախեց «Պիզային» 🎥

Իտալիայի Ա սերիայի 22-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում 6:2 հաշվով ջախջախել է «Պիզային»։ Հյուրերը 23-րդ րոպեի դրությամբ Ստեֆանո Մորեոյի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով անսպասելի հաղթանակ էին տանում։ «Ներաձուրին», այդուհանդերձ, նախքան ընդմիջում կարողացավ ոչ միայն հավասարեցնել, այլև առաջ անցնել հաշվի մեջ. մեկական գոլ խփեցին Պյոտր Զելինսկին, Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն ու Լաուտարո Մարտինեսը։ Երկրորդ կեսում միլանյան գրանդը […]

Մեկնարկել է «Նոա» – «ԱԶ Ալկմար» հանդիպման տոմսերի վաճառքը 🎥

Մեկնարկել է Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի «Նոա» – «ԱԶ Ալկմար» հանդիպման տոմսերի վաճառքը։ Տոմսեր կարող եք ձեռք բերել Հայաստանի չեմպիոնի պաշտոնական կայքից։ Տոմսերն ունեն հետևյալ արժեքները. Հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Կողմերը պատասխան մրցավեճը կանցկացնեն փետրվարի 26-ին Ալկմարում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կտեղափոխվի «Կոմո»

«Բարսելոնայի» պաշտպան Անդրես Կուենկան կարիերան կշարունակի «Կոմոյում», հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։ Կատալոնական ակումբը, մեծ հավանականությամբ, 18-ամյա ֆուտբոլիստի հաջորդ տրանսֆերից կունենա 25 տոկոս մասնաբաժին։ Բացի դա, «բլաուգրանան» կպահպանի նաև երիտասարդ պաշտպանի տրասնֆերային իրավունքը հետ գնելու պայմանագրային իրավունք։ Կուենկան «Բարսելոնայի» համակարգում հանդես […]

Մեր մրցակիցները. Լիտվան ու Չեխիան գոլառատ ոչ-ոքի գրանցեցին

Ֆուտզալի Եվրոպայի առաջնության B խմբի առաջին տուրում Լիտվայի ու Չեխիայի հավաքականները գոլառատ ոչ-ոքի (3:3) գրանցեցին։ Չեխերը միայն հանդիպման վերջին` 40-րդ րոպեին կարողացան խուսափել պարտությունից։ Ավելի վաղ խմբի մյուս խաղում Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին հաղթանակն էր տարել մրցաշարում` 2:1 հաշվով առավելության հասնելով աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիր Ուկրաինայի թիմի նկատմամբ։ Առաջին տուրից հետո Ռուբեն […]

ԵԼ. Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Մալմյոյին»` էականորեն բարելավելով մրցաշարային դիրքը 🎥

Եվրոպա լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հյուրընկավելիս 1:0 հաշվով հաղթեց Շվեդիայի 2024թ. չեմպիոն «Մալմյոյին»։ Սերբիայի չեմպիոնի հաղթական գնդակը խփեց 17-ամյա կիսապաշտպան Վասիլիե Կոստովը։ Հյուրերի կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը 13 միավորով բարձրացավ 9-րդ տեղ, «Մալմյոն» 1 միավորով նախավերջինն է` 35-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]

ԵԼ. Սանչոյի առաջին գոլը հաղթանակ պարգևեց «Ասթոն Վիլային» «Ֆեներբահչեի» դեմ խաղում 🎥

Եվրոպա լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Ասթոն Վիլան» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց «Ֆեներբահչեին»։ Ունայի Էմերիի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց անգլիացի անվանի վինգեր Ջեյդոն Սանչոն։ 25-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբում հանդես է գալիս վարձավճարով և նոր ակումբում խփեց առաջին գոլը։ Նրա տրանսֆերային իրավունքը շարունակում է պատկանել «Մանչեսթեր Յունայթեդին»։ «Վիլան» 18 միավորով երրորդն է, «Ֆեները»` 11 […]

Նազարեթյան. «Անչափ ուրախ եմ, որ առաջին խաղում հաղթեցինք նման ուժեղ մրցակցի»

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը խոսել է Ուկրաինայի թիմի նկատմամբ Եվրո-2026-ի B խմբի առաջին տուրում տարած հաղթանակի (2:1) մասին, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ «Անչափ ուրախ եմ, որ առաջին խաղում հաղթեցինք նման ուժեղ մրցակցի։ Հիասքանչ է մրցաշարն այսպես սկսելը։ Հուսով եմ` նույն կերպ կշարունակենք։ Նպատակ ունենք հաջորդ երկու խաղերում ևս հաղթել։ Ուզում […]

1 75 76 77 78 79 2,103