Author Archives: Miqayel

Բարսելոնան համառ պայքարում հաղթեց Ատլետիկոյին` ևս մեկ քայլով մոտենալով չեմպիոնությանը🎥

Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բլաուգրանային» հաղթանակ պարգևեց 44-րդ րոպեին Ֆերրան Տորեսի խփած միակ գոլը։ Այսպիսով, «Բարսելոնան» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո Խավիի թիմը վաստակեց 76 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Կապտնառնագույնները» մոտակա հետապնդող […]

Ըմբշամարտի ԵԱ. Էդմոնդ Նազարյանը ջախջախիչ հաղթանակով դարձավ չեմպիոն

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը (60 կգ, հունահռոմեական ոճ), հաղթելով բոլոր մրցակիցներին, դուրս էր եկել եզրափակիչ, որի շրջանակում էլ 9:0 հաշվով ջախջախեց Վիկտոր Չոբանուին (Մոլդովա)` դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Նազարյանը կիսաեզրափակիչում 5:1 հաշվով հաղթեց Հայաստանը ներկայացնող Գևորգ Ղարիբյանին։ Վերջինս հնարավորություն ուներ նվաճել բրոնզե մեդալ, սակայն 5:10 հաշվով զիջեց […]

Ծանրամարտի ԵԱ. մեդալային վերջնական հաշվարկը

Երևանում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը +109 քաշային կարգում հանդես եկող Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը դարձան համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալակիրներ։ Եվրոպայի առաջնության մեդալային վերջնական հաշվարկի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը (խմբ.` Ներառված են միայն երկամարտի մեծ մեդալները). Հայաստան – 13 մեդալ (4 ոսկի, 4 արծաթ, 5 բրոնզ) Ռումինիա – 5 մեդալ […]

Անհավանական Նյուքասլ. «կաչաղակները» թենիսին բնորոշ հաշվով ջախջախեցին Տոտենհեմին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Նյուքասլը» սեփական հրակի տակ մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «կաչաղակները» պարզապես անհավանական հանդիպում անցկացրին և 6:1 հաշվով ջախջախեցին լոնդոնյան ակումբին։ Էդի Հաուի թիմից դուբլի հեղինակ դարձան Ջեյքոբ Մերֆին ու Ալեքսանդր Իսակը, մեկական անգամ էլ աչքի ընկան Կալում Վիլսոնն ու Ժոլեինտոնը։ «Խցանների» միակ գոլը խփեց Հարի Քեյնը։ Նշենք, […]

Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը դարձավ փոխչեմպիոն, իսկ Սիմոն Մարտիրոսյանը` բրոնզե մեդալակիր

Երևանում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Վերջինը պայքարի մեջ մտան +109 քաշային կարգի տղամարդիկ, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էին Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը։ Վարազդատ Լալայանը, երկամարտի 462 կգ (212+250) արդյունքով, դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ 23-ամյա ծանրորդը նաև փոքր արծաթե մեդալներ նվաճեց պոկում և հրում վարժություններում։ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր` գրանցելով երկամարտի 440 կգ (195+245) արդյունք։ […]

Բարսելոնա – Ատլետիկո Մադրիդ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 18:15-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հադիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Բունդեսլիգան նոր առաջատար ունի. Բորուսիան ջախջախեց Այնտրախտին` գլխավորելով մրցաշարային աղյուսակը🎥

Ընթանում է գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրը։ Նախ դաշտ դուրս եկավ տվյալ պահին մրցաշարային աղյուսակը գլխավորող «Բավարիան», որը հյուրընկալվելիս մրցեց «Մայնցի» դեմ։ Մյունխենյան ակումբը Սադիո Մանեի խփած գոլի շնորհիվ առաջին կեսից հետո 1:0 հաշվով հաղթում էր մրցակցին, սակայն «Մայնցի» ֆուտբոլիստները փոքրիկ սխրանք գործեցին և կարողաղան բեկել հանդիպման ընթացքն ու 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնել։ Բո Սվենսոնի […]

Բարսելոնայի հայտացուցակն Ատլետիկո Մադրիդի դեմ հանդիպման համար

Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր ընդգրկվել են այդ հանդիպման հայտացուցակում. Դարպասապահներ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Արնաու Տենաս, Ինիակի Պենիա Պաշտպաններ – Ռոնալդ Արաուխո, Մարկոս Ալոնսո, Ժորդի Ալբա, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Ալեխանդրո Բալդե Կիսապաշտպաններ – […]

Ռեալը վստահ խաղով հաղթեց Սելտային` կրճատելով Բարսելոնայից միավորների տարբերությունը🎥

Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Սելտայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային և տարածքային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմից աչքի ընկան Մարկո Ասենսիոն ու Էդեր Միլիտաոն։ Այս հաղթանակից հետո «սերուցքայինները» վաստակեցին 65 միավոր և զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը։ «Ռեալը» Լա լիգայի առաջատար «Բարսելոնային» զիջում […]

Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյան դարձավ չեմպիոն

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Ապրիլի 21-ին պայքարի մեջ մտան 77 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Մալխաս Ամոյանը։ 23-ամյա ըմբիշը, հաղթելով բոլոր մրցակիցներին, դուրս եկավ եզրափակիչ։ Ապրիլի 22-ին Ամոյանը եզրափակիչում գոտեմարտեց Սերբիան ներկայացնող Վիկտոր Նեմեշի հետ` հաղթելով 6:4 հաշվով։ Այսպիսով, Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն։

1 685 686 687 688 689 1,935