Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյան դարձավ չեմպիոն

Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյան դարձավ չեմպիոն

22/04/2023 - 21:31

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Ապրիլի 21-ին պայքարի մեջ մտան 77 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Մալխաս Ամոյանը։

23-ամյա ըմբիշը, հաղթելով բոլոր մրցակիցներին, դուրս եկավ եզրափակիչ։

Ապրիլի 22-ին Ամոյանը եզրափակիչում գոտեմարտեց Սերբիան ներկայացնող Վիկտոր Նեմեշի հետ` հաղթելով 6:4 հաշվով։

Այսպիսով, Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023