Ռեալը վստահ խաղով հաղթեց Սելտային` կրճատելով Բարսելոնայից միավորների տարբերությունը🎥

Ռեալը վստահ խաղով հաղթեց Սելտային` կրճատելով Բարսելոնայից միավորների տարբերությունը🎥

23/04/2023 - 00:45

Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Սելտայի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային և տարածքային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմից աչքի ընկան Մարկո Ասենսիոն ու Էդեր Միլիտաոն։

Այս հաղթանակից հետո «սերուցքայինները» վաստակեցին 65 միավոր և զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը։

«Ռեալը» Լա լիգայի առաջատար «Բարսելոնային» զիջում է 8 միավորով, որը, սակայն, դեռևս ընթացիկ տուրում չի անցկացրել իր հանդիպումը և սեփական հարկի տակ կմրցի «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

«Սելտան», 36 միավորով, 12-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023