Բարսելոնայի հայտացուցակն Ատլետիկո Մադրիդի դեմ հանդիպման համար

Բարսելոնայի հայտացուցակն Ատլետիկո Մադրիդի դեմ հանդիպման համար

23/04/2023 - 12:24

Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր ընդգրկվել են այդ հանդիպման հայտացուցակում.

Դարպասապահներ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Արնաու Տենաս, Ինիակի Պենիա

Պաշտպաններ – Ռոնալդ Արաուխո, Մարկոս Ալոնսո, Ժորդի Ալբա, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Ալեխանդրո Բալդե

Կիսապաշտպաններ – Սերխիո Բուսկետս, Պեդրի, Ֆրանկ Կեսիե, Ֆրենկի դե Յոնգ, Ռաֆինիա, Գավի, Պաբլո Տորե

Հարձակվողներ – Ռոբերտ Լևանդովսկի, Անսու Ֆաթի, Ֆերրան Տորես, Անխել Ալարկոն, Լամին Յամալ

Նշենք, որ 15-ամյա Լամին Յամալը կարիերայում առաջին անգամ է հայտնվել «բլաուգրանայի» հայտացուցակում։

Տևական դադարից հետո «կապտանռնագույնների» հայտացուցակ է վերադարձել նաև Պեդրին, ով 2 ամիս ապաքինվում էր վնասվածքից։

Նշենք, որ «Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին` Երևանի ժամանակով 18:15-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023