Author Archives: Miqayel

Նոր տարբերանշան, նոր անվանում և տիտղոսային հովանավոր. Լա լիգայում լուրջ փոփոխություններ են սպասվում 📸

Իսպանական Լա լիգայում կարծես թե լուրջ փոփոխություններ են սպասվում։ Առաջնությունը, 2023/24 մրցաշրջանից, կունենա նոր անվանում, նոր տարբերանշան և տիտղոսային հովանավոր։ AS-ը, հղում կատարելով Marca-ին, հայտնում է, որ վիդեոխաղերի հեղինակավոր EA Sports ընկերությունը դառնալու է Լա լիգայի նոր տիտղոսային հովանավորը, որը ձեռք է բերել նաև առաջնության անվանափոխության իրավունքը։ Սպասվում է, որ հաջորդ մրցաշրջանից Պրեմիերայի պաշտոնական անվանումը […]

Չագլար Սոյունչուն կհամալրի իսպանական գրանդի շարքերը

«Լեսթերի» կենտրոնական պաշտպան Չագլար Սոյունչուն կարիերան կշարունակի «Ատլետիկո Մադրիդի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, թուրք պաշտպանը «հնդկացիների» շարքերը համալրելու է ազատ գործակալի կարգավիճակում. նրա գործող պայմանագիրն «աղվեսների» հետ ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, որը կողմերը չեն երկարաձգելու։ 26-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Աղբյուրի փոխանցմամբ` […]

Չեմպիոնների լիգայի հավանական եզրափակիչն` ըստ Interfootball-ի հարցման մասնակիցների

Անցնող օրերին Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցում սկսվեց` պարզելու հետևորդների կարծիքը` կապված Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության հավանական եզրափակիչի հետ։ Հարցման արդյունքները հետևյալն են. «Ռեալ Մադրիդ» – «Ինտեր» – 32% «Մանչեսթեր Սիթի» – «Ինտեր» – 28% «Ռեալ Մադրիդ» – «Միլան» – 28% «Մանչեսթեր Սիթի» – «Միլան» – 12% Հիշեցնենք, որ մրցաշարի կիսաեզրափակիչում կայանալու են «Մանչեսթեր Սիթի» – […]

Չելսին շատ մոտ է նոր գլխավոր մարզիչ նշանակելուն

Մաուրիսիո Պոչետինոն, ամենայն հավանականությամբ, 2023/23 մրցաշրջանից կլինի «Չելսիի» նոր գլխավոր մարզիչը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերի միջև բավական հաջող բանացկություններ են ընթանում, որոնք արդեն վերջին փուլում են։ Աղբյուրի փոխանցմամբ` արգենտինացի մասնագետն առավել քան մոտ է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ նշանակվելուն։ Այժմ կողմերը քննարկում են կնքվելիք պայմանագրի բոլոր կետերը։ Ռոմանոն հաստատում է, որ Պոչետինոն […]

Սպերցյանի բենեֆիսը. Կրասնոդարը թրիլլերային խաղում պարտվեց Սպարտակին 🎥

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Կրասնոդարը» Մոսկվայի «Օտկրիտիե Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Սպարտակի» դեմ։ Հանդիպումը պարզապես թրիլլերային ընթացք ստացավ, որն ավարտվեց մոսկովյան ակումբի հաղթանակով` 4:3 հաշվով։ «Ցլերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Էդուարդ Սպերցյանը, ով իր թիմում լավագույններից մեկն էր դաշտում` դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ խ22-ամյա ֆուտբոլիստն օգնեց աչքի ընկնել Ջոն Կորդոբային։ Նշենք, որ […]

Բարսելոնան անհավանական ռեկորդ է գրանցել եվրոպական թոփ-7 առաջնությունների շրջանակում

Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Ատլետիկո Մադրիդին»։ «Բլաուգրանան» Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 30 խաղերից հետո բաց է թողել միայն 9 գնդակ։ Ինչպես հայտնում է Mister Chip-ն, այդ ցուցանիշը ռեկորդային է եվրոպական թոփ-7 առաջնությունների շրջանակում։ «Բարսելոնան» առաջին ակումբն է, որը ներքին առաջնությունում անցկացրած 30 խաղից հետո բաց է […]

Բավարիան սկսել է կասկածել Սալիհամիջիչի ունակությունների վրա

«Բավարիայի» ղեկավար պաշտոններում, հնարավոր է, շուտով լուրջ փոփոխություններ տեղի ունենան։ Ինչպես հայտնում է Bayern & Germany-ն, մյունխենյան ակումբի ղեկավարությունը վստահ չէ, որ շարունակելու է համագործակցությունը սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` «Բավարիան» սկսել է կասկածել բոսնիացի ֆունկցիոների ունակությունների և կոմպետենտության վրա։ Նշվում է, որ «ռեկորդ մայսթերի» ղեկավարության ներսում սկսել են կարծել, որ «Բավարիան» բավական […]

Դրամա Թուրինում. Նապոլին 90+3-րդ րոպեին հաղթանակ կորզեց Յուվենտուսի դեմ խաղում🎥

Իտալական Ա սերիայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Թուրինի «Ալիանց» մարզադաշտում, որտեղ առաջնության առաջատար «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. Լուչիանո Սպալետիի թիմին հաղթանակ պարգևեց 90+3-րդ րոպեին Ջակոմո Ռասպադորիի խփած գոլը։ Նշենք, որ մինչ այդ VAR համակարգը չեղարկեց «բյանկոներիների» խփած երկու գոլերը։ Համակարգը չարձանագրեց Անխել Դի Մարիայի և Դուշան Վլահովիչի […]

Նորբերտո Բրիասկո Բալեկյանի գոլային փոխանցումը Ռոսարիո Սենթրալի դեմ խաղում 🎥

Արգենտինական Լիգա պրոֆեսիոնալի 13-րդ տուրում «Բոկա Խունիորսը» հյուրընկալվելիս մրցեց «Ռոսարիո Սենթրալի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Բոկայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Նորբերտո Բրիասկո Բալեկյանը` փոխարինման դուրս գալով 55-րդ րոպեին։ Վերջինս 64-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Մարտին Պայերոյին, ով հաշիվը դարձրեց 1:1։ Նշենք, որ հյուրերը 69-րդ րոպեին կրկին գոլ բաց թողեցին և պարտությունից խուսափեցին միայն 90+10-րդ րոպեին. […]

Արթուր Ալեքսանյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Ապրիլի 22-ին պայքարն սկսեցին 97 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էր Արթուր Ալեքսանյանը։ Հայ ըմբիշը, հաղթելով բոլոր գոտեմարտերը, դուրս եկավ եզրափակիչ։ Ապրիլի 23-ին Ալեքսանյանը եզրափակիչում գոտեմարտեց Բուլղարիան ներկայացնող Կիրիլ Միլովի դեմ` հաղթելով 5:1 հաշվով։ Այսպիսով, Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի վեցակի չեմպիոն։ Հ․Գ․ միացե՛ք […]

1 684 685 686 687 688 1,935