Սպերցյանի բենեֆիսը. Կրասնոդարը թրիլլերային խաղում պարտվեց Սպարտակին 🎥

Սպերցյանի բենեֆիսը. Կրասնոդարը թրիլլերային խաղում պարտվեց Սպարտակին 🎥

24/04/2023 - 21:52

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Կրասնոդարը» Մոսկվայի «Օտկրիտիե Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Սպարտակի» դեմ։

Հանդիպումը պարզապես թրիլլերային ընթացք ստացավ, որն ավարտվեց մոսկովյան ակումբի հաղթանակով` 4:3 հաշվով։

«Ցլերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Էդուարդ Սպերցյանը, ով իր թիմում լավագույններից մեկն էր դաշտում` դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

խ22-ամյա ֆուտբոլիստն օգնեց աչքի ընկնել Ջոն Կորդոբային։

Նշենք, որ Սպերցյանը ՌՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում, անցկացրած 22 խաղում, դարձել է 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

«Կրասնոդարի» կազմից մեկ գոլ էլ խփեց Ժուան Բաշին։

«Սպարտակի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Սոբոլևը, մեկական անգամ էլ աչքի ընկան Անտոն Զինկովսկին ու Քուինսի Պրոմեսը։

Հավելենք, որ հանդիպման ընթացքում «Սպարտակը» պարտվում էր 0:2 հաշվով, սակայն Գիլերմո Աբասկալի թիմը կարողացավ բեկել հանդիպման ընթացքը` կորզելով հաղթանակ։

Այս հաղթանակից հետո մոսկովյան ակումբը վաստակեց 48 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

«Կրասնոդարը», 38 միավորով, 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023