Նորբերտո Բրիասկո Բալեկյանի գոլային փոխանցումը Ռոսարիո Սենթրալի դեմ խաղում 🎥

Նորբերտո Բրիասկո Բալեկյանի գոլային փոխանցումը Ռոսարիո Սենթրալի դեմ խաղում 🎥

24/04/2023 - 10:03

Արգենտինական Լիգա պրոֆեսիոնալի 13-րդ տուրում «Բոկա Խունիորսը» հյուրընկալվելիս մրցեց «Ռոսարիո Սենթրալի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։

«Բոկայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Նորբերտո Բրիասկո Բալեկյանը` փոխարինման դուրս գալով 55-րդ րոպեին։

Վերջինս 64-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Մարտին Պայերոյին, ով հաշիվը դարձրեց 1:1։

Նշենք, որ հյուրերը 69-րդ րոպեին կրկին գոլ բաց թողեցին և պարտությունից խուսափեցին միայն 90+10-րդ րոպեին. աչքի ընկավ Խորխե Ֆիգալը։

Այս ոչ-ոքիից հետո «Բոկա Խունիորսը» վաստակեց 15 միավոր և զբաղեցնում է միայն 17-րդ հորիզոնականը։

«Ռոսարիո Սենթրալը», 23 միավորով, 4-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023