Author Archives: Miqayel

Բարսելոնան ռեկորդային շահույթ է ունեցել կանանց թիմի ՉԼ հանդիպումից

Ապրիլի 27-ին «Բարսելոնայի» կանանց թիմը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Կատալոնական ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 2:1 հաշվով` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։ Ինչպես տեղեկացնում է RAC1-ը, «բլաուգրանան» այդ հանդիպման տոմսերի վաճառքից ռեկորդային շահույթ է ունեցել` աշխատելով 1.2 մլն եվրո։ Հանդիպմանը ներկա է եղել 72.262 հանդիսական։ Հավելենք, որ […]

Հիանալի ֆուտբոլ Լոնդոնում. Տոտենհեմն ու Ման. Յունայթեդը գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Բավական դինամիկ և գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց 2:2 հաշվով։ Նշենք, որ հանդիպման ընթացքում «կարմիր սատանաները» հաղթում էին 2:0 հաշվով, սակայն «խցանները» կարողացան բեկել խաղի ընթացքն ու ոչ-ոքի կորզել։ Մանկունյական ակումբի գոլերը խփեցին Ջեյդոն Սանչոն ու Մարկուս Ռեշֆորդը, իսկ տանտերերինը` Պեդրո Պորոն […]

Նյուքասլը շարունակում է ճախրել` ջախջախելով նաև Էվերտոնին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Նյուքասլը» հյուրընկալվելիս մրցեց «Էվերտոնի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «կաչաղակները» հերթական փայլուն հանդիպումն անցկացրին և 4:1 հաշվով ջախջախեցին «իրիսներին»։ Էդի Հաուի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Կալում Վիլսոնը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժոելինտոնն ու Ջեյքոբ Մերֆին։ Մերսիսայդյան ակումբի միակ գոլը խփեց Դուայթ Մաքնիլը։ Այս հաղթանակից հետո «Նյուքասլը» վաստակեց 62 […]

Դրամա «Մեստալիայում». Վալենսիան 90+3-րդ րոպեին անչափ կարևոր հաղթանակ կորզեց Վալյալդոլիդի դեմ խաղում🎥

Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում «Վալենսիան» «Մեստալիա» մարզադաշտում մրցեց «Վալյադոլիդի» դեմ։ Հյուրերը, կարելի է ասել, հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 6-րդ րոպեին Կայլ Լարինն առաջ մղեց «Վալյադոլիդին»։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած առաջին կեսում այլևս գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ խաղակեսում «չղջիկներն» ունեին խաղային առավելություն և կարողացան բեկել հանդիպման ընթացքը` կորզելով կամային հաղթանակ։ Նախ Ռուբեն […]

Ալեգրին՝ Ինտերի ղեկավարությանը. «Դուք կեղտ եք, միևնույնն է, վեցերորդն եք ավարտելու առաջնությունը»

Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Ինտերին»` լքելով հետագա պայքարը։ Հանդիպումից հետո «բյանկոներիների» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին վիրավորական արտահայտություններ է թույլ տվել «Ինտերի» ղեկավարության հասցեին։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, 55-ամյա մասնագետը մոտեցել է «Ինտերի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտայի և ակումբի մենեջեր Դարիո Բաչինային ու ասել հետևյալը. «Դուք կեղտ […]

Լապորտա. «Բարսայի գլխավոր նպատակը շարունակում է մնալ Լա լիգայի չեմպիոն դառնալը»

Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Ռայո Վալեկանոյին»: Հանդիպումից իր տպավորություններով է կիսվել «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան. «Սա այն օրերից է, երբ մենք դժգոհ ենք, քանի որ հանդիպման արդյունքն այն չէր, ինչ սպասում էինք: «Բարսայի» գլխավոր նպատակը շարունակում է մնալ Լա լիգայի չեմպիոն դառնալը, և մենք երկրորդ հորիզոնականը զբաղեցնող ակումբին գերազանցում […]

Օսիմենը պատրաստ է համալրել եվրոպական գրանդի շարքերը

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։ Նիգերիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են բազմաթիվ գրանդ ակումբներ, սակայն նա կարծես թե ցանկանում է կարիերան շարունակել «Բավարիայի» կազմում։ Sky Sports Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը տեղեկացնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստն իր գործակալներին հայտնել է, որ գոհացնում է «Բավարիայի» հետ հավանական համագործակցության գաղափարը։ «Ռեկորդ […]

Բարսելոնան հետևեց Ռեալի օրինակին` պարտվելով Ռայո Վալեկանոյին🎥

Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անկնալ արդյունք գրացվեց, քանի որ մադրիդյան ակումբը հաղթեց 2:1 հաշվով։ Անդոնի Իրաոլայի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ալվարո Գարսիան ու Ֆրան Գարսիան։ «Բլաուգրանայի» միակ գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։ Այս հաղթանակից հետո «Ռայոն» վաստակեց 43 միավոր` բարձրանալով 9-րդ հորիզոնական։ […]

Ինտերը համառ պայքարում հաղթեց Յուվենտուսին` դուրս գալով Իտալիայի գավաթի եզրափակիչ🎥

Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ներաձուրիներին» հաղթանակ պարգևեց 15-րդ րոպեին Ֆեդերիկո Դիմարկոյի խփած միալ գոլը։ Նշենք, որ միլանյան ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։ Այսպիսով, «Ինտերն» այս խաղում հաղթեց 1:0, […]

Ման. Սիթին չեմպիոնական ֆուտբոլ է ցուցադրում` ջախջախելով Արսենալին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Էթիգադ» մարզադաշտում մրցեց ընթացիկ խաղարկության առաջատար «Արսենալի» դեմ։ «Քաղաքաբնակները» պարզապես հիասքանչ հանդիպում անցկացրին` 4:1 հաշվով ջախջախելով «զինագործներին»։ Հանդիպման հերոս դարձավ Կևին դե Բրույնեն` իր անվան դիմաց գրանցելով երկու գոլ և մեկ գոլային փոխանցում։ Բելգիացի կիսապաշտպանն օգնեց աչքի ընկնել Ջոն Սթոունզին։ Մանկունյական ակումբի կազմից մեկ […]

1 682 683 684 685 686 1,935