Ինտերը համառ պայքարում հաղթեց Յուվենտուսին` դուրս գալով Իտալիայի գավաթի եզրափակիչ🎥

Ինտերը համառ պայքարում հաղթեց Յուվենտուսին` դուրս գալով Իտալիայի գավաթի եզրափակիչ🎥

27/04/2023 - 01:04

Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Յուվենտուսի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ներաձուրիներին» հաղթանակ պարգևեց 15-րդ րոպեին Ֆեդերիկո Դիմարկոյի խփած միալ գոլը։

Նշենք, որ միլանյան ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։

Այսպիսով, «Ինտերն» այս խաղում հաղթեց 1:0, իսկ ընդհանուր դիմակայությունում` 2:1 հաշվով և դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակիչ, որի շրջանակում մայիսի 24-ին կմրցի «Ֆիորենտինա» – «Կրեմոնեզե» դիմակայության հաղթողի դեմ։

Ավելացնենք, որ այդ դիմակայության առաջին խաղում «մանուշակները» հաղթել են 2:0 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023