Օսիմենը պատրաստ է համալրել եվրոպական գրանդի շարքերը

Օսիմենը պատրաստ է համալրել եվրոպական գրանդի շարքերը

27/04/2023 - 11:45

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։

Նիգերիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են բազմաթիվ գրանդ ակումբներ, սակայն նա կարծես թե ցանկանում է կարիերան շարունակել «Բավարիայի» կազմում։

Sky Sports Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը տեղեկացնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստն իր գործակալներին հայտնել է, որ գոհացնում է «Բավարիայի» հետ հավանական համագործակցության գաղափարը։

«Ռեկորդ մայսթերն» այդ գործարքն իրականացնելու համար պատրաստ է դրանում ներառել Սադիո Մանեին, սակայն այդ տարբերակը չի գոհացնում «Նապոլիին», քանի որ վերջինս չի կարող բավարարել սենեգալցի ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները։

Այդուհանդերձ, մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Օսիմենի տաղանդի մեծ երկրպագուն է և, հաշվի առնելով, որ «Բավարիային» անհրաժեշտ է բարձրակարգ կենտրոնական հարձակվող, ղեկավարությանը պահանջել է ամեն գնով ձեռք բերել նիգերիացի ֆուտբոլիստին։

Հայտնի է, որ դեռևս սույն թվականի մարտին «Բավարիայի» ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել 24-ամյա հարձակվողի ներկայացուցիչների հետ` պորձելով հասկանալ ֆուտբոլիստի ծրագրերը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նապոլին» իր աստղի վաճառքից մտադիր է վաստակել նվազագույնը 150 մլն եվրո։

Հավելենք, որ Վիկտոր Օսիմենը նեապոլիտանական ակումբի շարքերը համալրել է 2020 թ. սեպտեմբերին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 94 հանդիպում` դառնալով 54 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023