Նյուքասլը շարունակում է ճախրել` ջախջախելով նաև Էվերտոնին🎥

Նյուքասլը շարունակում է ճախրել` ջախջախելով նաև Էվերտոնին🎥

28/04/2023 - 00:31

Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Նյուքասլը» հյուրընկալվելիս մրցեց «Էվերտոնի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ «կաչաղակները» հերթական փայլուն հանդիպումն անցկացրին և 4:1 հաշվով ջախջախեցին «իրիսներին»։

Էդի Հաուի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Կալում Վիլսոնը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժոելինտոնն ու Ջեյքոբ Մերֆին։

Մերսիսայդյան ակումբի միակ գոլը խփեց Դուայթ Մաքնիլը։

Այս հաղթանակից հետո «Նյուքասլը» վաստակեց 62 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

«Էվերտոնը», 28 միավորով, նախավերջինն է` 19-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023