Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Էվերտոնը» Լիվերպուլի «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում մրցեց «Նյուքասլի» դեմ։ «Իրիսները» պարզապես փայլուն հանդիպում անցկացրին և 3:0 հաշվով ջախջախեցին «կաչաղակներին»։ Շոն Դայչի թիմի գոլերը խփեցին Դուայթ Մաքնիլը, Աբդուլայե Դուքուրեն ու Բետուն։ Այս հաղթանակից հետո «Էվերտոնը» վաստակեց 10 միավոր` բարձրանալով 17-րդ հորիզոնական։ «Նյուքասլը», 26 միավորով, 7-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Նյուքասլը» հյուրընկալվելիս մրցեց «Էվերտոնի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «կաչաղակները» հերթական փայլուն հանդիպումն անցկացրին և 4:1 հաշվով ջախջախեցին «իրիսներին»։ Էդի Հաուի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Կալում Վիլսոնը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժոելինտոնն ու Ջեյքոբ Մերֆին։ Մերսիսայդյան ակումբի միակ գոլը խփեց Դուայթ Մաքնիլը։ Այս հաղթանակից հետո «Նյուքասլը» վաստակեց 62 […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Բյորնլին» հյուրընկալվելիս 2։1 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ «Էվերտոնի» նկատմամբ։ Հանդիպման 24-րդ րոպեին «Բյորնլիի» կազմից ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ ձախ վինգեր Դուայթ Մաքնիլը՝ հաշիվը դարձնելով 2։0։ Գոլային դրվագում 21-ամյա ֆուտբոլիստը գեղեցիկ հնարքով շրջանցեց «Էվերտոնի» կիսապաշտպան Ալանին, ինչից հետո մոտեցավ մրցակցի տուգանային հրապարակին և առանց վարանելու գնդակը ձախ ոտքի տպավորիչ հարվածով […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Բյորնլին» սեփական հարկի տակ մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ ։ «Աստոն Վիլլան», որն ընթացիկ մրցաշրջանում բավական հաջող է հանդես գալիս, այս հանդիպումն էլ ակտիվ մեկնարկեց՝ 14-րդ րոպեին Օլի Վոթկինսի ջանքերով բացելով խաղի հաշվիվը։ Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում էլ Դին Սմիթի սաներն ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն, սակայն միայն այդ մեկ […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023