Էսպանյոլի երկրպագուները ներխուժել են խաղադաշտ` խաթարելով Բարսելոնայի չեմպիոնական տոնախմբությունը🎥📸
«Բարսելոնան» Լա լիգայի 34-րդ տուրում հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։ Այդ հաղթանակից հետո «բլաուգրանան» վաստակեց 85 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ դարձավ Լա լիգայի չեմպիոն։ Հանդիպումից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները «RCDE» մարզադաշտում սկսեցին տոնել իրենց հաջողությունը։ Այդուհանդերձ, «Էսպանյոլի» երկրպագուները չկարողացան հանդուրժել կատարվողը և ներխուժեցին խաղադաշտ` խաթարելով «Բարսելոնայի» չեմպիոնական տոնախմբությունը։ «Բլաուգրանայի» ֆուտբոլիստներն անմիջապես գնացել են […]