Արսենալի կատարյալ ձախողումը. Բրայթոնը ջախջախեց «զինագործներին»🎥

Արսենալի կատարյալ ձախողումը. Բրայթոնը ջախջախեց «զինագործներին»🎥

14/05/2023 - 23:26

Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, որտեղ «Արսենալը» մրցեց «Բրայթոնի» դեմ։

Գոլազուրկ առաջին կեսից հետո «ճայերը» պարզապես շոկի ենթարկեցին «զինագործներին» և մրցակցին ջախջախեցին 3:0 հաշվով։

Ռոբերտո Դե Ձերբիի թիմի կազմից աչքի ընկան Խուլիո Էնսիսոն, Դենիս Ունդավն ու Պերվիս Էստուպինիանը։

Այս հաղթանակից հետո «Բրայթոնը» վաստակեց 58 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական։

«Արսենալը», 81 միավորով, 2-րդն։

Միկել Արտետայի թիմն առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջում է արդեն 4 միավոր, որը, մրցակցի համեմատ, մեկ հանդիպում էլ քիչ է անցկացրել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023