Գործարքը կայացած է. Մաուրիսիո Պոչետինոն կնշանակվի Չելսիի գլխավոր մարզիչ

Գործարքը կայացած է. Մաուրիսիո Պոչետինոն կնշանակվի Չելսիի գլխավոր մարզիչ

14/05/2023 - 14:27

Մաուրիսիո Պոչետինոն, 2023/24 մրցաշրջանից սկսած, կդառնա «Չելսիի» նոր գլխավոր մարզիչը։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ազնվականներն» ու արգենտինացի մասնագետը հասել են վերջնական համաձայնության։

Կողմերի միջև կնքվելու է երկարաժամկետ պայմանագիր, որի մանրամասները չեն հաղորդվում։

Նշվում է, որ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը լոնդոնյան ակումբի խաղը կշարունակի ղեկավարել Ֆրենկ Լեմպարդը, ինչից հետո գլխավոր մարզչի պաշտոնում իր տեղը կզիջի Պոչետինոյին։

Վերջինս «թոշակառուների» ղեկին կլինի իր սեփական շտաբով, որն ակումբի հետ շուտով կսկսի քննարկել նաև հետագա տրանսֆերային ծարգերը։

Հավելենք, որ Մաուրիսիո Պոչետինոյի վերջին աշխատավայրը եղել է ՊՍԺ-ն, որը մարզել է 2021-2022 թթ.։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023