Author Archives: Miqayel

Ֆարուլ – Ուրարտու. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս կմրցի ռումինական «Ֆարուլի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կsարող եք հետևել «Շողակաթ» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Ալաշկերտը ցավալի պարտություն կրեց Դեբրեցենի դեմ խաղում🎥

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում մրցեց հունգարական «Դեբրեցենի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում հյուրերը կարողացան հաղթել 1:0 հաշվով. հանդիպման միակ գոլը 50-րդ րոպեին խփեց Շտեֆան Լոնչարը։ Նշենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Արարատ-Արմենիան ու Արիսը համառ պայքարում չպարզեցին հաղթողին🎥

Կոնֆերենցիաների լիգայի որակավորկան երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Երևանում մրցեց հունական «Արիսի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողկն. գրանցվեց 1:1 հաշիվը։ Նախ 11-րդ րոպեին հաշիվը բացեց Վիլֆրիդ Էզան, ապա 20-րդ րոպեին Սալոնիկից ժամանած հյուրերի պատասխան գնդակը խփեց Լուիս Պալման։ Հավելենք, որ դիմակայության պատասխան խաղը կկայանա օգոստոսի 3-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Կալմար – Փյունիկ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս կմրցի շվեդական «Կալմարի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Ալաշկերտ – Դեբրեցեն. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Կոնֆերենցիաների լիգայի որակավորկան երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում կմրցի հունգարական «Դեբրեցենի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Արարատ-Արմենիա – Արիս. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ կմրցի հունական «Արիսի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջինի լրատվական» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Մալկոմը ռեկորդային գումարի դիմաց տեղափոխվեց Ալ Հիլալ

Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ալ Հիլալի» մամուլի ծառայությունը, ակումբը գնել է «Զենիթի» եզրային հարձակվող Մալկոմին։ Կողմերը պայամանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ «Ալ Հիլալը» գործարքի դիմաց Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբին վճարել է 60 մլն եվրո։ Նշենք, որ այս գործարքը դարձել է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը` […]

Բարսելոնայի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Պորտուի կազմում

«Բարսելոնայի» 21-ամյա կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը կարիերան կշարունակի «Պորտուի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ «Վիշապները» Նիկոյի տրանսֆերի դիմաց «բլաուգրանային» վճարելու են 8 մլն եվրո, որին ավելանալու են տարբեր հավելավճարներ։ «Բարսելոնան» իսպանացի ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից ունենալու է 40% մասնաբաժին։ Բացի դրանից, կատալոնական ակումբն ունենալու է նաև Գոնսալեսին հետ […]

Արսենալը գերգոլառատ խաղում հաղթեց Բարսելոնային 🎥

«Արսենալն» ու «Բարսելոնան» շարունակում են պատրաստվել 2023/24 մրցաշրջանին և ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում ընկերական հանդիպում անցկացրին միմյանց միջև։ Կողմերը պարզապես գոլային հրավառություն էին կազմակերպել. «զինագործները» «բլաուգրանային» հաղթեցին 5:3 հաշվով։ Լոնդոնյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լեանդրո Տրոսարսը, մեկական գոլ էլ խփեցին Բուկայո Սական, Կայ Հավերցն ու Ֆաբիո Վիերան։ Խավիի թիմի կազմից էլ աչէի ընկան Ռոբերտ […]

Խոսելուի շրջադարձ հարվածով խփած ֆանտաստիկ գոլը Ման. Յունայթեդի դեմ խաղում 🎥

«Ռեալ Մադրիդն» ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հանդիպման 89-րդ րոպեին Լուկաս Վասկեսի փոխանցումից հետո «արքայական» ակումբի նորեկ Խոսելուն շրջադարձ հարվածով գրավեց մրցակցի դարպասը` դառնալով ֆանտաստիկ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 613 614 615 616 617 1,931