Արսենալը գերգոլառատ խաղում հաղթեց Բարսելոնային 🎥

Արսենալը գերգոլառատ խաղում հաղթեց Բարսելոնային 🎥

27/07/2023 - 12:17

«Արսենալն» ու «Բարսելոնան» շարունակում են պատրաստվել 2023/24 մրցաշրջանին և ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում ընկերական հանդիպում անցկացրին միմյանց միջև։

Կողմերը պարզապես գոլային հրավառություն էին կազմակերպել. «զինագործները» «բլաուգրանային» հաղթեցին 5:3 հաշվով։

Լոնդոնյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լեանդրո Տրոսարսը, մեկական գոլ էլ խփեցին Բուկայո Սական, Կայ Հավերցն ու Ֆաբիո Վիերան։

Խավիի թիմի կազմից էլ աչէի ընկան Ռոբերտ Լևանդովսկին, Ռաֆինիան ու Ֆերրան Տորեսը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023