Author Archives: Miqayel

Թուրքիայի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել

Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրում D խմբի շրջանակում կկայանա Թուրքիա – Հայաստան հանդիպումը։ Թուրքիայի հավաքականի նախնական հայտացուցակում տեղ էր գտել նաև «Ֆնեերբախչեի» կենտրոնական հարձակվող Ումուտ Նայիրը, սակայն 30-ամյա ֆուտբոլիստը մեջքի մկանային վնասվածք է ստացել։ Թուրքիայի հավաքականի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Նայիրին հայտացուցակում փոխարինել է «Գալաթասարայի» հարձակվող Հալիլ Դերվիշօղլուն։ Հիշեցնենք, որ Թուրքիա – Հայաստան հանդիպումը […]

Վան Գալ. «ԱԱ-2022-ի ժամանակ արվում էր ամեն ինչ, որպեսզի Արգենտինան Մեսսիի հետ դառնա չեմպիոն»

Նիդեռլանդների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ ԱԱ-2022-ի ժամանակ արվել է ամեն ինչ, որպեսզի Արգենտինայի հավաքականը Լեո Մեսսիի հետ դառնա չեմպիոն. «Չեմ ցանկանում շատ խոսել այս թեմայով։ Եթե ուսումնասիրեք, թե ինչպես էր Արգենտինան խփում իր գոլերը, և թե ինչպես էին մի շարք արգենտինացիներ դուրս գալիս տեխնիկական գոտուց ու մնում անպատիժ, կհասկանաք, […]

Թուրքիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Թուրքիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա երկու հանդիպումներին։ Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Ուգուրջան Չակիր («Տրաբզոնսպոր»), Ալթայ Բայինդիր («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Մերթ Գյունոկ («Գալաթասարայ) Պաշտպաններ – Օնուր Բուլուտ («Բեշիկթաշ»), Զեկի Չելիկ («Ռոմա», Իտալիա), Աբդուլքերիմ Բարդակչի, Կազմիջան Կարատաշ (երկուսն էլ` «Գալաթասարայ»), […]

«Ոսկե գնդակ-2023»-ի գլխավոր հավակնորդներն` ըստ Goal-ի

Հեղինակավոր Goal.com կայքը կրկին թարմացրել է «Ոսկե գնդակ-2023»-ի հավակնորդների ցանկը, որի լավագույն քսանյակն ունի հետևյալ տեսքը. Հավելենք, որ France Football-ը սեպտեմբերի 6-ին կհրապարակի մրցանակի 30 հավակնորդներին, իսկ հաղթողը հայտնի կդատնա հոկտեմբերի 30-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Թուրքիա – Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը

Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբի շրջանակում Էքսիշեհիր քաղաքում հյուրընկալվելիս կմրցի Թուրքիայի դեմ։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է այդ հանդիպման մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար – Դանիելե Օրսատո (Իտալիա) Եզրային մրցավարներ – Չիրո Կարբոնե, Ալեսանդրո Ջալատինի (երկուսն էլ` Իտալիա) Չորրորդ մրցավար – Անտոնիո Ռապուանո (Իտալիա) Նշենք, որ մրցավարների տեսուչ է նշանակվել Յենս Լարսենը […]

Պաշտոնական. Ինտերն ու Սիմոնե Ինձզագին երկարաձգեցին պայմանագիրը

Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքն, ակումբն ու գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձազգին երկարաձգել են պայմանագիրը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ 47-ամյա մասնագետը «Ինտերը» մարզում է 2021 թ. հունիսից, ում գլխավորությամբ ակումբը նվաճել է 4 տիտղոս` երկուական անգամ դառնալով Իտալիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր։ «Ներաձուրիները» նաև 2022/23 մրցաշրջանում Ինձզագիի օրոք հասել […]

Արգենտինացի դարպասապահը հրաժարվել է փոխարինվել ուշագնացությունից հետո և 90+4-րդ րոպեին հաղթական ասիստ կատարել🎥

Արգենտինական Լիգա Պրոֆեսիոնալի 3-րդ տուրում «Բանֆիլդը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ինստիտուտոյին»։ Հանդիպման հերոս դարձավ «Բանֆիլդի» 26-ամյա դարպասապահ Ֆակունդո Կամբեսեսը։ Կամբեսեսը 83-րդ րոպեին մրցակցի հետ բախման պատճառով ուշագնաց եղավ, սակայն ոչ մի կերպ չլսեց խաղընկերներին ու «Բանֆիլդի» բուժանձնակազմի հորդորներին` հրաժարվելով փոխարինվել։ Արդյունքում, արգենտինացի դարպասապահը շարունակեց հանդիպումը և 90+4-րդ րոպեին մրցակցի անկյունայինի խաղարկումից հետո սկսեց իր թիմի […]

Պաշտոնական. Յանիկ Ֆերեյրա Կարասկոն հեռացավ Ատլետիկոյից

Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիայի Պրո լիգան ներկայացնող «Ալ Շաբաբի» մամուլի ծառայությունն, ակումբը գնել է «Ատլետիկո Մադրիդի» եզրային հարձակվող Յանիկ Ֆերեյրա Կարասկոյին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ «Ալ Շաբաբը» գործարքի դիմաց «հնդկացիներին» վճարել է 15 մլն եվրո։ Հիշեցնենք, որ Կարասկոն «Ատլետիկոյի» կազմում հանդես է եկել 2015-18 և 2020-23 թթ.` անցկացրած […]

Իսպանիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Իսպանիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպմանը։ «Ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Ունայի Սիմոն («Ատլետիկ Բիլբաո»), Կեպա Արիսաբալագա («Ռեալ Մադրիդ»), Դավիդ Ռայա («Արսենալ», Անգլիա) Պաշտպաններ – Դանի Կարվախալ («Ռեալ Մադրիդ»), Դավիդ Գարսիա («Օսասունա»), Ալեխանդրո Բալդե («Բարսելոնա»), Սեզար Ասպիլիկուետա […]

Պաշտոնական. Սերխիո Ռամոսը 18 տարի անց վերադարձավ Սևիլիա 📸

Ինչպես տեղեկացնում է «Սևիլիայի» պաշտոնական կայքն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել իսպանացի լեգենդար կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսի հետ։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ 37-ամյա պաշտպանն անդալուսական ակումբի կազմում հանդես է գալու «4» համարի մարզաշապիկով։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ Ռամոսի տարեկան աշխատավարձը «Սևիլիայում» լինելու 1 մլն եվրոյից ավելի […]

1 575 576 577 578 579 1,929