Պաշտոնական. Յանիկ Ֆերեյրա Կարասկոն հեռացավ Ատլետիկոյից

Պաշտոնական. Յանիկ Ֆերեյրա Կարասկոն հեռացավ Ատլետիկոյից

05/09/2023 - 13:27

Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիայի Պրո լիգան ներկայացնող «Ալ Շաբաբի» մամուլի ծառայությունն, ակումբը գնել է «Ատլետիկո Մադրիդի» եզրային հարձակվող Յանիկ Ֆերեյրա Կարասկոյին։

Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ «Ալ Շաբաբը» գործարքի դիմաց «հնդկացիներին» վճարել է 15 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Կարասկոն «Ատլետիկոյի» կազմում հանդես է եկել 2015-18 և 2020-23 թթ.` անցկացրած 266 խաղում դառնալով 47 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023