Պաշտոնական. Սերխիո Ռամոսը 18 տարի անց վերադարձավ Սևիլիա 📸

Պաշտոնական. Սերխիո Ռամոսը 18 տարի անց վերադարձավ Սևիլիա 📸

05/09/2023 - 11:22

Ինչպես տեղեկացնում է «Սևիլիայի» պաշտոնական կայքն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել իսպանացի լեգենդար կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսի հետ։

Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը։

37-ամյա պաշտպանն անդալուսական ակումբի կազմում հանդես է գալու «4» համարի մարզաշապիկով։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ Ռամոսի տարեկան աշխատավարձը «Սևիլիայում» լինելու 1 մլն եվրոյից ավելի քիչ։

Հատկանշական է, որ Սաուդյան Արաբիայի Պրո լիգան ներկայացնող «Ալ Իթիհադը» Ռամոսին մոտ 15 անգամ ավելի շատ աշխատավարձ է առաջարկել, սակայն վերջինս որոշել է 18 տարի անց վերադառնալ հարազատ ակումբ։

Հավելենք, որ Սերխիո Ռամոսը «Սևիլիայի» սան է, որի համակարգում հանդես է եկել դեռևս 1996-2005 թթ.` անցկացրած 49 խաղում դառնալով 3 գոլի հեղինակ։

Ռամոսն առավել հայտնի է «Ռեալ Մադրիդում» ունեցած մրցելույթներով, որի գույները պաշտպանել է 2005-2021 թթ.։

Իսպանացի պաշտպանն «արքայական» ակումբի կազմում անցկացրել է 671 հանդիպում, խփել 101 գոլ և կատարել 40 գոլային փոխանցում։

Ռամոսի վերջին ակումբը ՊՍԺ-ն էր (2021-23 թթ.), որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 57 անգամ` դառնալով 6 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023