Իսպանիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Իսպանիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

05/09/2023 - 11:57

Իսպանիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպմանը։

«Ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Ունայի Սիմոն («Ատլետիկ Բիլբաո»), Կեպա Արիսաբալագա («Ռեալ Մադրիդ»), Դավիդ Ռայա («Արսենալ», Անգլիա)

Պաշտպաններ – Դանի Կարվախալ («Ռեալ Մադրիդ»), Դավիդ Գարսիա («Օսասունա»), Ալեխանդրո Բալդե («Բարսելոնա»), Սեզար Ասպիլիկուետա («Ատլետիկո Մադրիդ»), Պաու Տորես («Աստոն Վիլլա», Անգլիա), Խոսե Գայա («Վալենսիա»), Ռոբին լե Նորման («Ռեալ Սոսիեդադ»), Էմերիկ Լապորտ («Ալ Նասր», Սաուդյան Արաբիա)

Կիսապաշտպաններ – Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Միկել Մերինո, Մարտին Սուբիմենդի (երկուսն էլ` «Ռեալ Սոսիեդադ»), Գավի («Բարսելոնա»), Ալեքս Բաենա («Վիլյառեալ»), Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ, Ֆրանսիա)

Հարձակվողներ – Դանի Օլմո («Լայպցիգ», Գերմանիա), Ալվարո Մորատա («Ատլետիկո Մադրիդ»), Խոսելու («Ռեալ Մադրիդ»), Նիկո Վիլիամս («Ատլետիկ Բիլբաո»), Աբել Ռուիս («Բրագա», Պորտուգալիա), Լամին Յամալ («Բարսելոնա»), Մարկո Ասենսիո (ՊՍԺ)

Նշենք, որ Լամին Յամալն ու Ալեքս Բաենան առաջին անգամ են հրավիրվել Իսպանիայի հավաքական։

Հավելենք, որ «ֆուրիա ռոխան» Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում սեպտեմբերի 8-ին հյուրընկալվելիս կմրցի Վրաստանի դեմ, իսկ սեպտեմբերի 12-ին Գրանադայի «Նուևո Լոս Կարմենես» մարզադաշտում կհանդիպի Կիպրոսին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023