Author Archives: Miqayel

Դոմինիկ Սոբոսլայի հիասքանչ գոլը Լեսթերի դեմ խաղում 🎥

Անգլիայի Լիգայի գավաթի 1/16 եզրափակիչում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Լեսթերին»։ Մերսիսայդյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի նորեկ Դոմինիկ Սոբոսլայը, ով փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին և արդեն 70-րդ րոպեին թնդանոթային հեռահար հարվածով գրավեց «աղվեսների» դարպասը` դառնալով հիասքանչ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ժիրոնան շարունակում է հրաշքներ գործել` դառնալով Լա լիգայի միանձնյա առաջատարը🎥

Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում «Ժիրոնան» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «դեղին սուզանավը» երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 49-րդ րոպեին Դանի Պարեխոյի ջանքերով բացեց հաշիվը։ Այդուհանդերձ, հյուրերը շատ արագ ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ. 56-րդ և 61-րդ րոպեներին աչքի ընկան համախատասխանաբար Արտյոմ Դովբիկն ու Էրիկ Գարսիան։ Հետագայում այլևս գոլեր չգրանցվեցին. […]

Խվիչան ընդհատել է ամիսներ շարունակ ձգվող գոլային երաշտը 🎥

Իտալական Ա սերիայի 6-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ 4:1 հաշվով ջախջախեց «Ուդինեզեին»։ Նապոլիտանական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Խվիչա Կվարացխելիան, ով 74-րդ րոպեին «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտի լուսատախտակին վառեց 3:0 հաշիվը։ Նշենք, որ այդ գնդակի շնորհիվ վրացի հարձակվողն ընդհատեց 23 խաղից բաղկացած գոլային երաշտը։ 22-ամյա ֆուտբոլիստը պաշտոնական խաղերում վերջին գոլը խփել էր դեռևս սույն […]

Նապոլին վերջապես փայլում է` ջախջախելով Ուդինեզեին🎥

Իտալական Ա սերիայի 6-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Ուդինեզեի» դեմ։ Հանդիպման գրեթե ողջ ընթացքում «աձուրիներն» ունեին խաղային ու տարածքային մեծ առավելություն` մրցակցին ջախջախխելով 4:1 հաշվով։ Ռուդի Գարսիայի թիմի գոլերը խփեցին Պյոտր Զելինսկին, Վիկտոր Օսիմենը, Խվիչա Կվարացխելիան ու Ջովանի Սիմեոնեն։ Նշենք, որ Խվիչա Խվարացխելիան ընդհատեց 23 խաղից բաղկացած գոլային երաշտը։ Վրացի […]

Ման. Սիթին ձախողվեց և դուրս մնաց Լիգայի գավաթից` պարտվելով Նյուքասլին 🎥

Անգլիայի Լիգայի գավաթի 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Նյուքասլի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «կաչաղակները» հաղթեցին 1:0 հաշվով։ Էդի Հաուի թիմին հաղթանակ պարգևեց 53-րդ րոպեին Ալեքսանդր Իսակի խփած միակ գոլը։ Այսպիսով, «Նյուքասլը» դուրս եկավ Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ, իսկ «Ման. Սիթին» լքեց պայքարը։ […]

Ինտեր Մայամին, առանց Մեսսիի, պարտվեց ԱՄՆ Բաց գավաթի եզրափակիչում 🎥

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորթ Լոդերդեյլ քաղաքում կայացավ ԱՄՆ Բաց գավաթի 2023 թ. խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում մրցեցին «Ինտեր Մայամին» ու «Հյուսթոն Դինամոն»։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «Հյուսթոն Դինամոն» հաղթեց 2:1 հաշվով։ Բեն Օլսենի թիմի հաղթական գոլերը խփեցին Գրիֆին Դորսին ու Ամին Բասին։ «Ինտեր Մայամիի» կազմից էլ աչքի ընկավ Ջոզեֆ Մարտինեսը։ Նշենք, որ «Ինտեր Մայամիի» […]

Սասուոլոն խոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս հաղթելով Ինտերին🎥

Իտալական Ա սերիայի 6-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Սասուոլոյի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ հյուրերը 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին։ Ալեսիո Դիոմիզիի թիմի գոլերը խփեցին Նեդիմ Բայրամին ու Դոմենիկո Բերարդին, իսկ «ներաձուրիների» կազմից աչքի ընկավ Դենզել Դումֆրիսը։ Նշենք, որ «Ինտերի» կազմից հանդիպմանը վաստակեց նաև Հենրիխ Մխիթարյանը` […]

Վահաաան! Բիչախչյանի հիանալի գոլը Լեգիա Վարշավայի դեմ խաղում🎥

Լեհական Էկստրակլասայի 6-րդ տուրից հետաձգված խաղում «Պոգոն Շեցինը» սեփական հարկի տակ մրցում է «Լեգիա Վարշավայի» դեմ։ «Պոգոնի» կազմից հանդիպմանը մասնակցում է նաև Վահան Բիչախչյանը, ով 72-րդ րոպեին մրցակցի տուգանայինից կատարած հիանալի հարվածով առաջ մղեց իր թիմին` հաշիվը դարձնելով 3:2։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռեալն ուշքի է գալիս Ատլետիկոյից կրած պարտությունից` հաղթելով Լաս Պալմասին🎥

Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Լաս Պալմասի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային հսկայական առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմի գոլերը խփեցին Բրահիմ Դիասն ու Խոսելուն։ Նշենք, որ Դիասը «Ռեալ» վերադառնալուց հետո խփեց առաջին գոլը։ Այսպիսով, «սերուցքայինները» բավական արագ արձագանքեցին նախորդ տուրում «Ատլետիկոյից» 1:3 հաշվով կրած […]

Միլանը վստահ խաղով կամային հաղթանակ տոնեց Կալյարիի նկատմամբ🎥

Իտալական Ա սերիայի 6-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Կալյարիի» դեմ։ Հանդիպման գրեթե ողջ ընթացքում «ռոսոներիներն» ունեին խաղային ու տարածքային առավելություն և 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին։ Ստեֆանո Պիոլիի թիմի գոլերը խփեցին Նոա Օկաֆորը, Ֆիկայո Թոմորին ու Ռուբեն Լոֆթուս-Չիկը։ Տանտերերի կազմից էլ աչքի ընկավ Զիտո Լուվումբոն։ Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 15 միավոր և զբաղեցնում է […]

1 551 552 553 554 555 1,927