Անչելոտի. «Ռեալի լավագույն հանդիպումն էր ընթացիկ մրցաշրջանում»
Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց «Վալենսիային»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին. «Սա «Ռեալի» լավագույն հանդիպումն էր ընթացիկ մրցաշրջանում։ «Վալենսիան» լավագույն հանդիպումը չանցկացրեց, այդ պատճառով էլ մենք լավ խաղացինք։ Եթե առաջին մի քանի րոպեները չհաշվենք, հանդիպումը կատարյալ ստացվեց։ Վինիսիուսն ու Ռոդրիգոն […]