Արգենտինայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Արգենտինայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

12/11/2023 - 11:30

Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։

«Ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլլա», Անգլիա), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»), Խուան Մուսո («Ատալանտա», Իտալիա), Վալտեր Բենիտես (ՊՍՎ, Նիդեռլանդներ)

Պաշտպաններ – Գոնսալո Մոնտիել («Նոթինգհեմ Ֆորեսթ», Անգլիա), Պաբլո Մաֆեո («Մալյորկա», Իսպանիա), Նահուել Մոլինա («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Գերման Պեցիելա («Բետիս», Իսպանիա), Քրիստիան Ռոմերո («Տոտենհեմ», Անգլիա), Լուկաս Մարտինես («Ֆիորենտինա», Իտալիա), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա», Պորտուգալիա), Մարկոս Ակունյա («Սևիլիա», Իսպանիա), Ֆրանսիսկո Օրտեգա («Օլիմպիակոս», Հունաստան)

Կիսապաշտպաններ – Լեանդրո Պարեդես («Ռոմա», Իտալիա), Գվիդո Ռոդրիգես («Բետիս»), Էնցո Ֆերնանդես («Չելսի», Անգլիա), Ռոդրիգո դե Պոլ («Ատլետիկո Մադրիդ»), Էկզեկիել Պալասիոս («Բայեր», Գերմանիա), Ջովանի Լո Չելսո («Տոտենհեմ»), Ալեքսիս Մաք Ալիսթեր («Լիվերպուլ», Անգլիա)

Հարձակվողներ – Պաուլո Դիբալա («Ռոմա»), Անխել Դի Մարիա («Բենֆիկա»), Լեո Մեսսի («Ինտեր Մայամի», ԱՄՆ), Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Լաուտարո Մարտինես («Ինտեր», Իտալիա), Նիկոլաս Գոնսալես («Ֆիորենտինա»), Լուկաս Օկամպոս («Սևիլիա»)

Նշենք, որ Պաբլո Մաֆեոն և Ֆրանսիսկո Օրտեգան առաջին անգամ են հրավիրվել Արգենտինայի հավաքական։

Հավելենք, որ ԱԱ-2026-ի որակավորման փուլի շրջանակում «ալբիսելստեն» նոյեմբերի 17-ին կմրցի Ուրուգվայի, իսկ նոյեմբերի 22-ին` Բրազիլիայի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023