Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը «Սոչիից» վերադարձել է «Փյունիկ», գրում է ակումբի պաշտոնական կայքը։ 24-ամյա ֆուտբոլիստը մինչև 2024 թ. հունիսի 30-ը վարձավճարով հանդես կգա «Փյունիկի» կազմում։ Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը հունվարի 16-ին էր 160 հազ. եվրոյի դիմաց «Փյունիկից» տեղափոխվել «Սոչի»։ Հարությունյանը 2023/24 մրցաշրջանի առաջին հատվածում 22 խաղում խփել է 12 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ […]
Ավելին
Հովհաննես Հարությունյանը «Սոչի» տեղափոխվելուց ընդամենը 1,5 անց կվերադառնա «Փյունիկ»։ Ինսայդեր Իվան Կարպովը Telegram-ի իր ալիքում գրում է, որ ի սկզբանե գործարքն իրականացնելիս կողմերը պայմանավորվել էին, որ 24-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբին միանում է` իսպանացի մասնագետ Ռոբերտո Մորենոյի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքի մասնակցելու։ Կողմերը պայմանավորվել էին, որ եթե Հարությունյանը դառնա «Սոչիի» հիմնական կազմի ֆուտբոլիստ, կմնա ակումբում։ Հակառակ դեպքում […]
Ավելին
«Սոչին» պատրաստվում է 2023/24 մրցաշրջանի գարնանային հատվածին և Թուրքիայուն ընկերական հանդիպում անցկացրեց Սոֆիայի «Սլավիայի» (Բուլղարիա) դեմ` հաղթելով 1:0 հաշվով։ «Սոչիի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի նորեկ Հովհաննես Հարությունյանը, ով 58-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել բրազիլացի կիսապաշտպան Միգելին։ Նշենք, որ Հարությունյանը նոր ակումբի շարքերը համալրելուց հետո կատարեց առաջին գոլային փոխանցումը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Փյունիկի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը կարիերան կշարունակի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող «Սոչիի» կազմում։ Կրասնոդարի մարզը ներկայացնող ակումբը բավական յուրահատուկ կերպով է ներկայացրել 24-ամյա ֆուտբոլիստին։ «Սոչին» սոցցանցերի իր պաշտոնական էջերում տեսանյութ է հրապարակել, որտեղ Հարությունյանը նստում է մեքենան և նվագարկչի վրա թերթում է ալիքներն ու հայտնվում «Հայաստան», ինչից հետո սկսում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող «Սոչիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանին։ Հեղինակավոր Transfermakrt կայքը հայտնում է, որ գործարքի դիմաց ռուսական ակումբը վճարել է 160 հազ. եվրո, իսկ կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, որ 24-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 22 խաղում դարձել է 12 գոլի […]
Ավելին
«Փյունիկի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովահաննես Հարությունյանը, ամենայն հանականությամբ, կարիերան կշարունակի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող «Սոչիի» կազմում։ Ինսայդեր Իվան Կարպովը հայտնում է, որ կողմերը գործարքի հարցում հասել են համաձայնության, որի դիմաց «Սոչին» «Փյունիկին» վճարելու է 160 հազար եվրո։ 24-ամյա ֆոտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 3,5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. […]
Ավելին
Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Նոային»։ «Նռնագույնների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հովհաննեդ Հարությունյանը, ով 59-րդ րոպեին դաշտից կենտրոնից կատարած հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 3:1 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկն» Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում մրցեց շվեդական «Կալմարի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Եղիշե Մելիքյանի թիմը հյուրընկլավելիս հաղթել էր 2:1 հաշվով։ Պատասխան խաղում էլ «նռնագույնները» բավական լավ հանդիպում անցկացրին` կրկին հաղթելով 2:1 հաշվով։ Երևանյան ակումբին հաղթանակ պարգևեցին Արտակ Դաշյանի և Հովհաննես Հարությունյանի խփած գոլերը։ Հյուրերի միակ գոլը Միլետա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Արարատ-Արմենիայի» նախկին կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի հետ։ ««Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 21-ամյա կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։ Հարությունյանը հանդիսանում է մեր ակումբի սան։ Հանդես է եկել «Միխալովցե» և «Արարատ-Արմենիա» ակումբներում։ «Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող խաղ է մաղթում Հովհաննես Հարությունյանին»,- նշվում է «Փյունիկի» […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023