Եվրո-2024. 1/8 եզրափակիչի երկրորդ զույգը
Եվրո-2024-ի խմբային փուլը մոտենում է ավարտին։ Հունիսի 25-ին կայացան նաև C և D խմբերի երրորդ տուրի հանդիպումները։ Հանդիպումների արդյունքներով ձևավորվել է մրցաշարի 1/8 եզրափակիչի երկրորդ զույգը. Գերմանիա – Դանիա Հավաքականները կհանդիպեն հունիսի 29-ին Դորտմունդի «Սինգալ Իդունա Պարկ» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի փլեյ-օֆֆ փուլի առաջին զույգը կազմել էին Շվեյցարիայի ու Իտալիայի հավաքականները։