Author Archives: Miqayel

Եվրո-2024. Հունիսի 30-ի հանդիպումներն ու մրցավարական անձնակազմերը

Եվրո-2024-ի հունիսի 30-ի խաղային օրը կկայանա 1/8 եզրափակիչի ևս երկու դիմակայություն. Անգլիա – Սլովակիա (20:00) Գլխավոր մրցավար – Հալիլ Մելեր (Թուրքիա) Եզրային մրցավարներ – Մուստաֆա Էյսոյ, Կերեմ Էրսոյ (երկուսն էլ` Թուրքիա) Չորրորդ մրցավար – Ռադե Օբրենովիչ (Սլովենիա) VAR համակարգի պատասխանատուներ – Մարկո Ֆրից, Քրիստիան Դինգերտ (երկուսն էլ` Գերմանիա), Տոմաշ Կվյատկովսկի (Լեհաստան) Իսպանիա – Վրաստան (23:00) […]

Շվեյցարիայի ֆուտբոլիստները ռեկորդային քանակի փոխանցում են կատարել գոլից առաջ🎥

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Շվեյցարիայի հավաքականը հաղթեց Իտալիայի թիմին` դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Շվեյցարացիների կազմից հաշիվը 37-րդ րոպեին բացեց իտալական «Բոլոնիայի» կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը։ Opta-ն գրում է, որ այդ գոլին նախորդ է 31 փոխանցում, ինչը Եվրոպայի առաջնություններում ռեկորդային ցուցանիշ է։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր Եվրո-2016-ի ժամանակ, երբ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Աքսել Վիթսելի գոլից առաջ եղել էր […]

Կոպա Ամերիկա. Լաուտարոյի բենեֆիսը. Արգենտինան հաղթեց նաև Պերուին🎥

Ամերիկայի գավաթի խաղարկության A խմբի երրորդ տուրում Արգենտինայի հավաքականը Մայամիի Գարդենսի «Հարդ Ռոք» մարզադաշտում մրցեց Պերուի թիմի դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդ 45 րոպեների ընթացքում «ալբիսլեստեն» մեծացրեց ճնշումը` հաղթելով 2:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որը դարձավ դուբլի հեղինակ։ Նշենք, որ Մարտինեսը մրցաշարում խփել է արդեն 4 գոլ ու գլխավորում […]

Եվրո-2024. Գերմանիան քառորդ եզրափակիչում է` հաղթելով Դանիային 🎥

Եվրո-2024-ի տանտեր Գերմանիայի հավաքականը Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց Դանիայի թիմի դեմ։ «Բունդեսմանշաֆթն» արդեն երրորդ րոպեին Նիկո Շլոտերբեկի ջանքերով բացեց հաշիվը, սակայն գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը չարձանագրեց դարպասի գրավումը. նախքան գոլը կանոնների խախտում էր եղել։ Այդ դրվագից հետո էլ Յուլիան Նագելսմանի սաները ճնշում էին գործադրում և քանիցս կարող էին բացել հաշիվը, սակայն դանիացիներին ամեն […]

Գերմանիա – Դանիա հանդիպումն ընդհատվեց կայծակի ու ամպրոպի պատճառով 🎥

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում մրցաշարի տանտեր Գերմանիայի հավաքականը Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցում է Դանիայի թիմի դեմ։ Հանդիպման 36-րդ րոպեին գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերի որոշմամբ ուժեղ կայծակի ու ամպրոպի պատճառով հանդիպումն ընդհատվեց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Գերմանիա – Դանիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում մրցաշարի տանտեր Գերմանիայի հավաքականը Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կմրցի Դանիայի թիմի դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Եվրո-2024. Շվեյցարիան վստահ խաղով հաղթեց Իտալիային` դուրս գալով 1/4 եզրափակիչ🎥

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Շվեյցարիայի հավաքականը Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում մրցեց Իտալիայի թիմի դեմ։ Շվեյցարացիները պարզապես գերվստահ հանդիպում անցկացրին և հաղթեցին 2:0 հաշվով։ Մուրատ Յակինի գլխավորած հավաքականին հաղթանակ պարգևեցին Ռեմո Ֆրոյլերի ու Ռուբեն Վարգասի խփած գոլերը։ Նշենք, որ հանդիպման ընթացքում «սկուադրա աձուրին» կատարեց ընդամենը մեկ դիպուկ հարված մրցակցի դարպասին։ Այսպիսով, Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը լքեց պայքարը։ […]

Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել ընկերական խաղում🎥

Լեհական «Պոգոն Շեցինը» պատրաստվում է 2024/25 մրցաշրջանին և ընկերական խաղում մրցում է «Բանիկ Օստրավայի» (Չեխիա) դեմ։ «Պոգոնի» մեկնարկային կազմում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը 34-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասն ու հաշիվը դարձրեց 2:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Շվեյցարիա – Իտալիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Շվեյցարիայի ու Իտալիայի հավաքականները։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Սլովանի պաշտոնական հայտարարությունը` կապված Բարսեղյանի ապագայի վերաբերյալ

Բրատիսլավայի «Սլովանը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի ապագայի վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ. «Սլովակիան ներկայացնող մարզական մի շարք կայքեր գրում են, թե Տիգրան Բարսեղյանը հեռանալու է ակումբից։ Մենք Տիգրանի հետ գործող պայմանագիր ունենք մինչև 2024 թ. օրացույցային տարվա ավարտը։ Ներկա պահին նրա տրանսֆերը վաճառելու հարցում բանակցություններ չենք վարում։ Հետևաբար, «Բարսեղյանը հեռանում է ակումբից» վերնագրերով […]

1 498 499 500 501 502 2,104