Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը կրկին ավելացել է
Հեղինակավոր Transfermarkt կայքը դեկտեմբերի 13-ին թարմացրել է ռուսական Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Հերթական թարմացումից հետո «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել է 3 մլն եվրոյով։ 23-ամյա ֆուտբոլիստն այժմ գնահատվում է 18 մլն եվրո։ Սպերցյանն իր տրանսֆերային արժեքով հավասարվել է «Կրասնոդարի» դարպասապահ Մատվեյ Սաֆոնովին, ովքեր այժմ «ցլերի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն են։ Բացի այդ, […]