Ման. Յունայթեդը կրկին պարտվեց Բավարիային` դուրս մնալով եվրագավաթային հետագա պայքարից 🎥

Ման. Յունայթեդը կրկին պարտվեց Բավարիային` դուրս մնալով եվրագավաթային հետագա պայքարից 🎥

13/12/2023 - 10:48

Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում, «Մանչեսթեր Յունայթեդը» A խմբի շրջանակում «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Բավարիայի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ռեկորդ մայսթերը» հաղթեց 1:0 հաշվով։

Թոմաս Տուխելի թիմին հաղթանակ պարգևեց 70-րդ րոպեին Կինգսլի Կոմանի խփած միակ գոլը։

A խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Կոպենհագեն» 1:0 «Գալաթասարայ»

Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Բավարիա» – 16 միավոր
  2. «Կոպենհագեն» – 8
  3. «Գալաթասարայ» – 5
  4. «Մանչեսթեր Յունայթեդ» – 4

Այսպիսով, A խմբից «Բավարիան» և «Կոպենհագենը» նվաճեցին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր, «Գալաթասարայը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս մնաց եվրագավաթային հետագա պայքարից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023