Պեպ Գվարդիոլան խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին 🎥

Պեպ Գվարդիոլան խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին 🎥

13/12/2023 - 12:14

Fast Media-ի մեկնաբան Արման Աբելյանը ներկա է եղել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում կայանալիք «Ցրվենա Զվեզդա» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսին։

Հայ մեկնաբանը Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ հարց է ուղղել «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային.

Միստեր, ես Հայաստանից եմ և ցանկանում եմ հարց ուղղել Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչի մասին։ «Ինտերն» այդ խաղում լուրջ կորուստ ուներ. առանցքային կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ չէր լինել մեկնարկային կազմում, ով խաղաց միայն մի քանի րոպե։ Ինչպե՞ս ազդեց այդ գործոնը եզրափակիչի արդյունքի վրա։ Եվ դուք Մխիթարյանին շատ լավ գիտեք նաև նրա` Բունդեսլիգայում և Պրեմիեր լիգայում հանդես գալու ժամանակներից։ Ի՞նչ կարծիք ունեք նրա մասին` որպես կիսապաշտպանի։

– Նա գերազանց ֆուտբոլիստ է։ Թե ինչպես ազդեց նրա բացակայությունը «Ինտերի» խաղի վրա, պետք է հարցնեք Սիմոնե Ինձզագիին։

Իհարկե, նա գերազանց ֆուտբոլիստ է։ Հիշում եմ` երբ ես «Բավարիայում» էի, իսկ նա` «Բորուսիայում»` Տուխելի գլխավորությամբ։ Նա մեծ ազդեցություն ուներ թիմի խաղի վրա։

«Բորուսիա Դորտմունդ», «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ այժմ «Ինտեր»… բոլորը բարձրակարգ ակումբներ են։

Նրան երկու անգամ հանդիպել եմ Մանչեսթերի ռեստորաններից մեկում։ Գիտեմ, որ հրաշալի մարդ է։

Նա որակյալ ֆուտբոլիստ է, սակայն ոչինչ չեմ կարող ասել նրա` եզրափակիչում չխաղալու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» 1:0 հաշվով «Ինտերին»։

Միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինման դուրս գալով 84-րդ րոպեին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023