Author Archives: Miqayel

Ռեալը դիտարկել է պորտուգալացի պաշտպանին վարձակալելու տարբերակը

«Ռեալ Մադրիդը» դիտարկել է «Ունիոն Բեռլինի» կենտրոնական պաշտպան Դիոգու Լեյտեին վարձակալելու տարբերակը։ Ինչպես հայտնում է As-ը, «արքայական» ակումբը պորտուգալացի պաշտպանին դիտարկում էր որպես Դավիդ Ալաբայի կարճատև ու ժամանակավոր փոխարինող, ով ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել։ Աղբյուրի փոխանցմամբ` «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին տպավորված էր 25-ամյա ֆուտբոլիստի խաղով, սակայն, ամեն դեպքում մադրիդյան ակումբը հրաժարվել է […]

Դանի Ալվեսը դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման

«Բարսելոնայի», «Սևիլիայի», «Յուվենտուսի», ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման։ Marca-ն հայտնում է, որ նախկին ֆուտբոլիստը նման պատիժ է ստացել Բարսելոնայի գիշերային ակումբներից մեկում բռնաբարություն կատարելու համար։ Բացի պատժից, Ալվեսը տուժող կողմին պետք է վճարի 150 հազ. եվրո տուգանք։ Պաշտպանական կողմը կարող է բողոքարկել այս որոշումը` դիմելով նախ Կատալոնիայի […]

Լամին Յամալը հերթական պատմական ռեկորդն է սահմանել

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Նապոլիի» դեմ. գրանցեց 1:1 հաշիվը։ Կատալոնական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև վինգեր Լամին Յամալը։ Բազմաթիվ աղբյուրներ, այդ թվում` ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բարսելոնայի» մամուլի ծառայությունն ու Squawka-ն հաստատում են, որ Յամալը դարձել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում հանդես եկած երբևէ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Յամալը «Նապոլիի» դեմ հանդիպման օրը […]

ՄԼՍ. Ինտեր Մայամին մեկնարկեց հաղթանակով

Մեկնարկեց ՄԼՍ-ի 2024 թ. մրցաշրջանի կանոնավոր առաջնությունը։ «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Ռեալ Սոլթ Լեյք Սիթիի»։ Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեցի նաև համաշխարհային աստղեր Լեո Մեսսին ու Լուիս Սուարեսը, ովքեր մեկեկան գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել համապատասխանաբար Ռոբերտ Թեյլորին և Դիեգո Գոմեսին։ Խերարդո Մարտինոյի թիմի մեկնարկային կազմում էին նաև Ժորդի Ալբան ու […]

Դրամա «Դրագաուում». Պորտուն 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզեց Արսենալի դեմ խաղում 🎥

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Պորտուն» «Դրագաու» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը բավական դրամատիկ ավարտ ունեցավ. «վիշապները» հաղթանակ կորզեցին 90+4-րդ րոպեին։ Սերժիու Կոնսեյսաուի թիմից հերոսացավ բրազիլացի կիսապաշտպան Գալենոն, ով Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում խփեց արդեն 5-րդ գոլն ու գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։ 26-ամյա ֆուտբոլիստը նաև 4 ասիստ է կատարել մրցաշարի […]

Հիանալի ֆուտբոլ Նեապոլում. Բարսան ձեռքից բաց թողեց հաղթանակը Նապոլիի դեմ խաղում 🎥

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Նապոլիի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «բլաուգրանան» ուներ խաղային լուրջ առավելություն, միևնույն է, Խավիի թիմը չկարողացավ կոտրել «աձուրիների» դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հյուրերի կազմից 60-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին, իսկ «աձուրիներին» պարտությունից փրկեց 75-րդ րոպեին Վիկտոր Օսիմենի խփած գոլը։ Նշենք, որ դիմակայության […]

Լիվերպուլը փայլում է` խոշոր հաշվով հաղթելով Լութոն Թաունին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Լութոն Թաունի» դեմ։ Անհաջող ընթացք ստացած խաղում մերսիսայդյան ակումբը 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ։ Յուրգեն Կլոպի թիմի գոլերը խփեցի Վիրջի վան Դայկը, Կոդի Գակպոն, Լուիս Դիասն ու Հարվի Էլիոթը։ Հյուրերի միակ գոլը խփեց Չիդոզի Օգբենեն։ Մերսիսայդյան ակումբը վաստակեց 60 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր […]

Նապոլի – Բարսելոնա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում կմրցի «Նապոլիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակ նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Պաշտոնական. Թոմաս Տուխելը կհեռանա Բավարիայից

Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը 2023/24 մրցաշրջանի ավարտին լքելու է զբաղեցրած պաշտոնը։ Ակումբն ու 50-ամյա մասնագետը համատեղ քննարկումից հետո որոշել են դադարեցնել համագործացկությունը։ Հիշեցնենք, որ Տուխելը մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2023 թ. մարտին։ «Ռեկորդ մայսթերը» գերմանացի մարզչի գլխավորությամբ մինչ այս անցկացրել է 44 հանդիպում, տարել 28 […]

Ռեալն արդեն 10 մլն եվրո բունս է վճարել Պալմեյրասին` Էնդրիկի տրանսֆերի համար

Բրազիլական «Պալմեյրասի» 17-ամյա կենտրոնական հարձակվող Էնդրիկն սկսել է ակտիվացնել իր` «Ռեալ Մադրիդ» տեղափոխության հավելավճարները։ «Արքայական» ակումբի ապագա ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի առաջնության 9-րդ տուրում` գրավելով «Կորինտիանսի» դարպասը (2:2)։ Պատանի հարձակվողն արդեն 15 գոլ է խփել այն պահից ի վեր, երբ մադրիդյան ակումբը հայտարարեց նրա տրանսֆերն իրականացնելու մասին։ Globo Esporte-ն հայտնում […]

1 417 418 419 420 421 1,920