Լիվերպուլը 7 րոպեում 4 գնդակ ուղարկեց Սպարտա Պրահայի դարպասը 🎥
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» սեփական մարզադաշտում մրցում է Պրահայի «Սպարտայի» դեմ։ Հանդիպման մեկնարկում մերսիսայդյան ակումբը պարզապես ֆուրորի ենթարկեց մրցակցին և 7-14-րդ րոպեների ընթացքում չորս անգամ գրավեց «Սպարտայի» դարպասը։ Յուրգեն Կլոպի թիմից գոլերը խփեցին Դարվին Նունյեսը, Բոբի Կլարկը, Մոհամեդ Սալահն ու Կոդի Գակպոն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am