«Բարսելոնան» հիացնում է` խոշոր հաշվով հաղթելով «Ժիրոնային» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում կատալոնական դերբիում մրցեց «Ժիրոնայի» դեմ։ «Բլաուգրանան» գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում ուներ խաղային լուրջ առավելություն և հաղթեց 4:1 հաշվով։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից դուբլ ձևակերպեց Ռոբերտ Լևանդովսկին, մեկ գոլ խփեց Ֆերան Տոռեսը, իսկ մրցակցի պաշտպան Լադիսլավ Կրեյչին գրավեց սեփական դարպասը։ «Ժիրոնայից» աչքի ընկավ Արնո Դանժուման։ «Բարսելոնան» 66 միավորով […]