Author Archives: Miqayel

Մոուրինիոն Անտոնիո Կոնտեին մեղարդում է ոչ հարգալից վերաբերմունքի մեջ

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոն մեղադրել է Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին։ Ըստ պորտուգալացի մասնագետի՝ Կոնտեն հարգալից չի վերաբերվում լոնդոնցիների 27-ամյա Քրիստիան Էրիկսենի շուրջ ձևավորված իրավիճակին։ Քրիստիան Էրիկսենի տրանսֆերային սագան արդեն շարունակվում է մի քանի շաբաթ։ Վերջերս տեղի ունեցած մամլո ասուլիսներից մեկի ժամանակ լրագրողները Անտոնիո Կոնտեին հարց ուղղեցին այդ թեմայով։ Իտալացի մասնագետը խուսափելով […]

Ռեալը ներկայացրել է առաջիկա խաղի հայտացուցակը (լուսանկար)

Լա լիգայի 20-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կընդունի «Սևիլիային»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։ Զինեդին Զիդանը ներկայացրել է այն խաղացողների անունները, որոնք հայտավորվել են հանդիպման համար։

Պաշտոնական․ Էշլի Յանգը տեղափոխվեց Ինտեր

Ինչպես տեղեկացնում է Միլանի «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային պաշտպան Էշլի Յանգի հետ։ Գործարքն, ըստ transfermakrt.com-ի, արժեցել է 1․5 մլն եվրո։ Կողմերի միջև կնքվել է 6 ամսվա պայմանագիր, իսկ այդ ժամանակահատվածի համար անգլիացի 34-ամյա խաղացողը կվաստակի 6 մլն եվրո։ Խաղացողը հանդես կգա 15 համարի մարզաշապիկով։

Լեո Մեսսին տվել է այն պաշտպանի անունը, ում դեմ խաղալը եղել է ամենաբարդը

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին ասել է, որ «Ժիրոնայի» պաշտպան Պաբլո Մաֆեոն իրեն հանդիպած ամենաբարդ պաշտպանն է․ «Ինձ երբեք չի անհանգստացրել այն փաստը, որ իմ նկատկմամբ խաղադաշտում հատուկ ուշադրություն է լինում մրցակցի պաշտպանների կողմից։ Հասկանում եմ, որ լինում են բարդ հանդիպումներ և տարօրինակ է անընդհատ զգալ մեկի ներկայությունը քո շուրջը:  Ինձ հանդիպած […]

ԵԱՏՄ երկրների ֆուտբոլիստները Ռուսաստանում այլևս չեն համարվի լեգեոներ

Ինչպես տեղեկացնում է  РИА Новости-ն, 2020-ի հուլիսից ԵԱՏՄ երկրների ֆուտբոլիստները Ռուսաստանում այլևս չեն համարվի լեգեոներ։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում 2020/21 մրցաշրջնանից սկսած գործելու է լեգեոներների նոր ձևաչափ՝ 8+17 ձևաչափը, ըստ որի՝ թիմերի հայտացուցակում է կարող է լինել առավելագույնը 8 արտասահմանցի ֆուտբոլիստ, սակայն խաղադաշտում գտնվողների քանակի հարցում սահմանափակում չի լինելու:

Միլանը մոտ է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելուն

Զագրեբի «Դինամոյի» եզրային կիսապաշտպան Դանի Օլմոն մոտ է «Միլան» տեղափոխվելուն։ Sportske Novosti-ի տեղեկություններով, «ռոսոներիները» խաղացողի համար կվճարեն 20+5 մլն եվրո։ Եվս 5 մլն եվրո խորվաթական ակումբը կստանա, եթե «Միլանը» հետագայում վաճառի Օլմոյի տրանսֆերը։ «Միլանը» 21-ամյա կիսապաշտպանի հետ համաձայնեցրել է նաև խաղացողի անձնական պայմանագիրը։ Իսպանացի խաղացողի պայմանագիրը նախատեսված կլինի մինչը 2025 թվականը, իսկ աշխատավարձը կկազմի 2,5 […]

Կիկե Սետիենն արգելափակել է Վիդալի տրանսֆերը

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկիե Սետիենը չի ցանկանում, որպեսզի թիմի չիլիացի կիսապաշտպան Արթուրո Վիդալը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանա ակումբից և արգելափակել է նրա տրանսֆերը։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ Ըստ աղբյուրի՝ Սետյենը հավատացած է, որ Վիդալը կարող է աջակցել «Բարսելոնային» մրցաշրջանի երկրորդ հատվածում։ Ավելի վաղ տեղեկություններ կային, թե Վիդալի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը», […]

Քննարկվում է Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը

Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, ՈՒԵՖԱ-ն քննարկում է Չեմպիոնների լիգայի ձևաչափում փոփոխություններ մտցնելու փաթեթը, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականից։ Հավանական է, որ Չեմպիոնների լիգան վերադառնա հին ձևաչափին, երբ հիմնական խմբային փուլից հետո խմբերում առաջին երկու հորիզոնականը զբաղեցրած ակումբները անցկացնում էին ևս մեկ խմբային փուլ, որից հետո նոր մրցաշարն անցկացվում էր knock-out համակարգով։ Այդ ձևաչափը մրցաշարում […]

Բարսելոնայի խաղացողներն ընթրել են Կիկե Սետիենի հետ

Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ հղում կատարելով TV3-ին, կատալոնական «Բարսելոնայի» խաղացողները թիմային ընթրիք են ունեցել ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի հետ։ Նշվում է, որ ընթրիքը կայացել է քաղաքի ամենահայտնի ռեստորաններից մեկում։ Ըստ աղբյուրի՝ ընթրիքը անձամ նախաձեռնել է Սետիենը, ում համար այս ամենը շատ կարևոր է՝ թիմային մթնոլորտը բարելավելու համար։ Հաղորդվում է, որ ակումբի ֆուտբոլիստները միասին […]

Բարսելոնան և Յուվենտուսը պատրաստվում են փոխանակում իրականացնել

Կատալոնական «Բարսելոնան» և Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում են ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ խորացնել պահեստայինների նստարանը։ Ըստ La Repubblica-ի՝ կողմերը բանակցում են փոխանակում իրականացնելու շուրջ։ Խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կհամալրի «ծեր սինյոռայի» կազմը, իսկ Ֆեդերիկո Բերնարդեսկին՝ «կատպանռնագույնների» շարքերը։ Երկու խաղացողներն էլ դեմ չեն այս փոխանակմանը, քանի որ կորցրել իրենց տեղը մեկնարկային կազմում։ Սակայն, այս փոխանակման հարցում շատ […]

1 2,009 2,010 2,011 2,012 2,013 2,103