Մոուրինիոն Անտոնիո Կոնտեին մեղարդում է ոչ հարգալից վերաբերմունքի մեջ

Մոուրինիոն Անտոնիո Կոնտեին մեղարդում է ոչ հարգալից վերաբերմունքի մեջ

18/01/2020 - 13:32

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոն մեղադրել է Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին։ Ըստ պորտուգալացի մասնագետի՝ Կոնտեն հարգալից չի վերաբերվում լոնդոնցիների 27-ամյա Քրիստիան Էրիկսենի շուրջ ձևավորված իրավիճակին։

Քրիստիան Էրիկսենի տրանսֆերային սագան արդեն շարունակվում է մի քանի շաբաթ։ Վերջերս տեղի ունեցած մամլո ասուլիսներից մեկի ժամանակ լրագրողները Անտոնիո Կոնտեին հարց ուղղեցին այդ թեմայով։ Իտալացի մասնագետը խուսափելով ուղիղ պատասխանից՝ ասել է․

«Էրիկսե՞նը։ Մեզ պետք են այնպիսի խաղացողներ, որոնց պայմանագիրը լրանում է։ Մենք այդ գործին համբերատարությամբ ենք վերաբերվում համբերատարությամբ՝ չմոռանալով նաև տարրական կանոնների մասին»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Guardian-ը։

Սակայն, Ժոզե Մոուրինոն կարծում է, որ Կոնտեն անուղղակի կերպով տեղեկացրել է, թե ինչպես են ընթանում բանակցությունները․

«Ո՞վ է խոսել «Ինտերից» Էրիկսենի մասին։ Կարծում եմ, որ հենց Կոնտեն և նա արել է դա հանրային կերպով։ Նա դրական է գնահատում Էրիկսենի՝ «Ինտեր» տեղախովելու շանսերը։

Մենք իրավունք չունենք խոսել այն խաղացողների մասին, որոնք դեռևս հանդես չեն գալիս մեր թիմում։ Լրագրողները ինձ սկսեցին Ժեդսոնի մասին հարցեր տալ այն ժամանակ, երբ նրանով արդեն սկսել էինք հետաքրքրվել, սակայն ես նրանց ոչինչ չասեցի մինչև նա պայմանագիր չստորագրեց մեզ հետ։ Հարց է ծագում․ արդյո՞ք Կոնտեն հարգանքով է վերաբվերվում այդ հարցին, թե՞ ոչ։

Եթե «Ինտերը» վստահ է, որ գործարքը կատարված է, նշանակում է՝ նրանք պատրաստ են մեզ առաջարկ կատարել, սակայն մենք՝ Էրիկսենի տրանսֆերի շուրջ որևէ առաջարկ դեռևս չենք ստացել։ Կարճ ասած՝ երբ ես տեսնում եմ, որ այս ամենը քննարկում են այնպիսի մարդիկ, այն էլ պատասխանատվություն կրող մարդիկ, զարմանում եմ»,- եզրափակել է պորտուգալացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Guardian-ը։

Ըստ աղբյուրի՝ Քրիստիան Էրիկսենն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Ինտերի»։ Լոդնոնյան ակումբը ցանկանում է տրասնֆերի դիմաց ստանալ 20 մլն եվրո, սակայն «ներաձուրիները» փորձում են սակարկել։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023