Author Archives: Miqayel

Հայաստանի հավաքականը տպավորիչ խաղով հաղթեց Իռլանդիային 🎥

Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի երկրորդ տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց Իռլանդիայի թիմին։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընդհանուր բավական տպավորիչ խաղ ցույց տվեց` հանդիպման մեծ մասում ունենալով խաղային առավելություն։ Հայաստանի հավաքականից գոլերը խփեցին Էդուարդ Սպերցյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը։ Իռլանդացիներից աչքի ընկավ Էվան Ֆերգյուսոնը։ Հայաստանի հավաքականն ընտրական […]

Ռանոսը երկրորդ գնդակն ուղարկեց Իռլանդիայի դարպասը 🎥

Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի երկրորդ խաղում Երևանում մրցում է Իռլանդիայի թիմի դեմ։ 51-րդ րոպեին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմից աչքի ընկավ Հրանտ-Լեոն Ռանոսը` հաշիվը դարձնելով 2:0։ Նշենք, որ 56-րդ րոպեին իռլանդացիներից հաշիվը կրճատեց Էվան Ֆերգյուսոնը։

Հայաստանի հավաքականը հաղթում է Իռլանդիային առաջին խաղակեսից հետո 🎥

Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի երկրորդ խաղում Երևանում մրցում է Իռլանդիայի թիմի դեմ։ Առաջին խաղակեսից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 1:0 հաշվով հաղթում է. 45+1-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Էրիկ Փիլոյանի ֆանտաստիկ սեյվն Իռլանդիայի դեմ խաղում 🎥

Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի երկրորդ խաղում Երևանում մրցում է Իռլանդիայի թիմի դեմ։ Հանդիպման 4-րդ րոպեին «Ռոմայի» հարձակցող Էվան Ֆերգյուսոնը, օգտվելով Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի կոպիտ սխալից, փորձեց դառնալ գոլի հեղինակ, բայց «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանը գնդակը ֆանտաստիկ խաղով հեռացրեց դատարկ դարպասից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հայաստան – Իռլանդիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի երկրորդ խաղում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցի Իռլանդիայի թիմի դեմ։ Հանդիպումը Երևանը ժամանակով կմեկնարկի 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.

Յոլ. ««Տոտենհեմը» Լոնդոնի գլխավոր ակումբն է»

Նիդերլանդցի մարզիչ Մարտին Յոլը կարծում է, որ «Տոտենհեմը» Լոնդոնի գլխավոր ակումբն է. «Դանիել Լեյվիի ժառանգությունն այն է, ինչ նա ասել է. նա կառուցել է անհավանական ստադիոն և ստեղծել ենթակառուցվածքներ, որոնց հավասարը չկան։ Այժմ սա մեծ ակումբ է ոչ այն պատճառով, որ երկրպագուների մեծ բանակ ունի։ Միշտ ասում եմ, որ «Տոտենհեմը» Լոնդոնի գլխավոր ակումբն է։ Մարդիկ […]

ԱԱ-2026-ի որակավորում. Կոսովոն անակնկալ հաղթանակ է տարել Շվեդիայի նկատմամբ 🎥

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի B խմբի երկրորդ տուրում Կոսովոյի ազգային հավաքականը երկրորդ տուրում 2:0 հաշվով անակնկալ հաղթանակ է տարել Շվեդիայի թիմի նկատմամբ։ Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» ստադիոնում կայացած խաղում Ֆրանկո Ֆոդայի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Էլվիս Ռեկսբեչայն ու Վեդատ Մուրիքին։ Կոսովոն վաստակեց 3 միավոր ու երկրորդ տեղում է, Շվեդիան 1 միավորով երրորդն է։ […]

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակն Իռլանդիայի դեմ խաղում 📸

ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է Իռլանդիայի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի խաղում Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը։ Դարպասապահներ – 1. Օգնյեն Չանչարևիչ, 12. Արսեն Բեգլարյան, 16. Հենրի Ավագյան։ Պաշտպաններ – 2. Սերգեյ Մուրադյան, 3. Էրիկ Փիլոյան, 4. Գեորգի Հարությունյան, 5. Էրիկ Սիմոնյան, 13. Կամո Հովհաննիսյան, 19. Էդգար Գրիգորյան, 21. Նաիր Թիկնիզյան։ Կիսապաշտպաններ […]

Աֆրիկան ներկայացնող ևս մեկ հավաքական նվաճեց ԱԱ-2026-ի ուղեգիր 🎥

Աշխարհի 2026թ. առաջնության աֆրիկյան ընտրական մրցաշարի H խմբի 8-րդ տուրում Թունիսի ազգային հավաքալանը մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթեց Հասարակածային Գվինեայի թիմին։ Հանդիպման միակ գոլը 90+4-րդ րոպեին խփեց Մոհամեդ Բեն Ռոմդհանեն։ Այս հաղթանակի շնորհիվ Սամի Թրաբելսիի գլխավորած թիմը վաստակեց 22 միավոր, խմբում առաջին տեղում է` նվաճելով ԱԱհ-2026-ի ուղեգիր։ Թունիսն ընտրական մրցաշարում անցկացրած 8 խաղում 7 հաղթանակ […]

Իտալիան անհավանական թրիլերային խաղում հաղթեց Իսրայելին 🎥

Աշխարհի 2026թ. աշխարհի առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի I խմբի 5-րդ տուրում Իտալիայի ազգային հավաքականը Հունգարիայի Դեբրեցեն քաղաքում հյուրընկալվելիս անհավանական թրիլերային խաղում 5:4 հաշվով հաղթեց Իսրայելի թիմին։ Առաջին խաղակեսում կողմերը փոխանակեցին մեկական գոլ։ Իտալացիներից 16-րդ րոպեին ինքնագոլ գրանցեց Մանուել Լոկատելին, սակայն 40-րդ րոպեին Մոյզե Քինը խփեց «սկուադրա աձուրիի» պատասխան գոլը։ 52-րդ րոպեին Դոր Պերեցը կրկին առաջ […]

1 185 186 187 188 189 2,104