Author Archives: Miqayel

Մեսսին նոր պայմանագիր կկնքի Բարսելոնայի հետ

«Բարսելոնան» մոտ ժամանակներս ակումբի ավագ Լեո Մեսսիի հետ կհամաձայնեցնի նոր պայմանագրի կետերը։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, նոր պայմանագրով արգենտինացի ֆուտոլիստը կատալոնական ակումբը կմնա մինչև 2023 թվականը, սակայն այն կլինի 1+1 սկզբունքով։ Մեսսիի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը։ Նշվում է, որ պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ արգենտինացի ֆուտբոլիստը ինքն է […]

Պաշտոնական․ Շիրակի նիգերիացի ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանի հավաքականում

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «Շիրակի» նիգերիացի կիսապաշտպան Սալոմոն Իմե Ուդոն հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և նիգերիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այս հարցի շուրջ: Ուդոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը: Փաստաթղթային հարցերի կարգավորումից հետո Ուդոն կկարողանա միանալ ազգային հավաքականին արդեն […]

Գոլ առաջին իսկ հպումով + գոլային փոխանցում․ Ասենսիոյի անհավանական comeback-ը գրեթե մեկ տարի անց?

Երեկ՝ հունիսի 18-ին, «Ռեալը» սեփական հարկի տակ Լա լիգայի 29-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում 3։0 հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ։ Հանդիպման 74-րդ րոպեին գրեթե մեկ տարի անց «Ռեալի» կազմում կրկին խաղադաշտում հայտնվեց Մարկո Ասենսիոն։ Նախաքան «Վալենսիայի» դեմ խաղը Ասենսիոն վերջին անգամ խաղադաշտում եղել էր 2019 թվականի հուլիսի 24-ին «Արսենալի» դեմ ընկերական խաղում։ Նա այդ խաղում […]

Բայերը պատրաստ է նվազեցնել Հավերցի հրաժարագինը

Ինչպես տեղեկացնում է Football.London-ը, Լևերկուզենի «Բայերը» պատրաստ է նվազեցնել ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցի հրաժարագինը, եթե որակավորվի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե ակումբը որակավորվի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը, ապա 21-ամյա կիսապաշտպանի արժեքը 100 մլն եվրոյից կնվազի մինչև 77 մլն եվրո։ Հիշեցնենք, որ տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ, ինչպես […]

«Նրա ուղեղը մուտացիայի է ենթարկվել»․ Կանիսարեսը քննադատել է Գվարդիոլային

Իսպանիայի հավաքականի և «Վալենսիայի» նախկին դարպասապահ Սանտիագո Կանիսարեսը քննադատել է «Մանեչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, որը կապված է Գվարդիոլայի՝ Իսպանիայից Կատալոնիայի անկախացման գաղափարին պաշտպանելու հետ։ «Նա չկա Իսպանիայի հավաքականի չատում։ Չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել նրա հետ, ես կորցրել եմ կապս նրա հետ։ Չատում կան բոլորը, ովքեր մասնակցել են 1992 թվականի օլիմպիական խաղերին՝ բացի […]

Բենզեմայի տպավորիչ գոլը Վալենսիայի դարպասը?

«Ռեալ Մադրիդը» իսպանական Լա լիգայի 29-րդ տուրի վերջին խաղում 3:0 հաշվով հաղթեց «Վալենսիային»։ «Արքայական» ակումի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման։ Հատկապես տպավորիչ ստացվեց նրա երկրորդ գոլը։ 86-րդ րոպեին «Ռեալը» նետվեց արագ հակագրոհի, ինչի արդյունքում Մարկո Ասենսիոն աջ եզրից փոխանցում կատարեց Բենզեմային։ Ֆրանսիացի հարձակվողն էլ մեկ հպումով շրջանցեց մրցակցի պաշտպանին և գրավեց դարպասը` այդ ընթացքում […]

Ազարը, Բենզեման և Ասենսիոն տարեքրի մեջ էին՝ երկրորդ խաղակեսում ոչնչացնելով մրցակցին?

Ավարտվեց իսպանական Լա լիգայի 29-րդ տուրի, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ռեալն» ու «Վալենսիան»։ Առաջին խաղակեսում «արքայական» ակումբն ուներ առավելություն և ստեղծեց մի շարք վտանգավոր պահեր, սակայն հյուրերը նույնպես հետ չէին մնում մրցակցից և ունեին աչքի ընկնելու լավ պահեր։ Հատկապես ակտիվ էր Ռոդրիգո Մորենոն, ում հարվածից հետո մրցակցին փրկեց ուղղահայաց դարպասաձողը։ Հիշատակման է արժանի նաև […]

Ռեալ Մադրիդ – Վալենսիա․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Մոտենում է ավարտին իսպանական Լա լիգայի 29-րդ տուրը։ Տուրի վերջին հանդիպման շրջանակում չեմպիոնության հավակնորդ «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում կմրցի «Վալենսիայի» դեմ։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

Արտետա․ «Կարծիքս չի փոխվել Լուիսի մասին»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է վերսկսված Պրեմիեր լիգայի շրջանակում «զինագործների»՝ «Մանչեսթեր Սիթիի» 0։3 հաշվով կրած պարտության մասին․ «Ամեն ինչ վատ գնաց՝ սկսած առաջին րոպեից։ Այն, ինչ հնարավոր էր, այսօր տեղի ունեցավ։ Եթե վնասվածքները մկանային վնասվածքներ լինեին, ապա կմտածեի, որ երկար դադարն է պատճառը, սակայն Գրանիտ Ջակայի և Պաբլո Մարիի վնասվածքները մկանային չեն։ Դավիդ […]

Պաշտոնական․ Տիմո Վերները՝ Չելսիի ֆուտբոլիստ

Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Լայպցիգի» 24-ամյա հարձակվող Տիմո Վերների տրանսֆերը։ Գործարքն արժեցել է 53 մլն եվրո։Նշվում է, որ խաղացողի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր։ Սպասվում է, որ գերմանացի հարձակվողը «կապույտների» կազմում շաբաթական կվաստակի 170 հազար ֆունտ աշխատավարձ։ Հայտնի է դարձել նաև, որ վճարված գումարի 15%-ը բաժին է հասնելու […]

1 1,656 1,657 1,658 1,659 1,660 1,904