Պաշտոնական․ Շիրակի նիգերիացի ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանի հավաքականում

Պաշտոնական․ Շիրակի նիգերիացի ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանի հավաքականում

19/06/2020 - 14:08

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «Շիրակի» նիգերիացի կիսապաշտպան Սալոմոն Իմե Ուդոն հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և նիգերիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այս հարցի շուրջ: Ուդոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը: Փաստաթղթային հարցերի կարգավորումից հետո Ուդոն կկարողանա միանալ ազգային հավաքականին արդեն սեպտեմբերին: 

Ազգային հավաքականում հանդես գալու որոշումը կայացնելուց հետո Սոլոմոն Ուդոն առաջին հարցազրույցն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.

«Շատ շոյված եմ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու կապացկությամբ: Չափազանց երջանիկ եմ և կարող եմ ասել, որ հուսախաբ չեմ անի թիմին և երկրպագուներին: 

Իմ կյանքը Հայաստանում հիասքանչ է: Հաճելի է մշտական բնակություն հաստատել նոր վայրում, հարմարվել նոր ապրելակերպին, ծանոթանալ նոր մարդկանց հետ: Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և ազգային հավաքականի մարզչական շտաբին՝ ինձ վստահելու և իմ որակներին հավատալու համար: Կարող եմ ասել, որ իմ երազանքն իրականություն դարձավ»,- նշել է Ուդոն։

Սոլոմոն Ուդոն ծնվել է 1995 թվականի հուլիսի 15-ին՝ Նիգերիայում։ 

Ակումբային կարիերան

2013 – «Էսփայր» (Սենեգալ) 

2014 – «Էյպեն», (Բելգիա)

2015 – «Արարատ» (Երևան) 

2015-2016 – «Ուլիս» (Երևան)

2016-2018 – «Շիրակ» (Գյումրի)

2018-2019 – «Ուրարտու» (Երևան) 

2019 – «Շիրակ» (Գյումրի)  

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023