Պաշտոնական․ Մարսիելո Բիելսան նոր պայամանգիր կնքեց Լիդսի հետ
Ինչպես տեղեկացնում է «Լիդսի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսայի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 65-ամյա մասնագետը յորքշիրյան ակումբում կմնա մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, ինչից հետո կողմերը ևս մեկ անգամ կքննարկեն պայմանագրի երկարաձգման հարցը։ Արգենտինացի մասնագետի գլխավորությամբ «Լիդսը», 2019/20 մրցաշրջանում հաղթելով Չեմպիոնշիփը, 16 տարվա դադարից հետո վերադարձավ անգլիական ֆուտբոլի էլիտա՝ Պրեմիեր լիգա։ […]